Իրավական ոլորտում այսօր ունենք այլասերված ժողովրդավարություն. Ալեքսանդր Կոչուբաև
«Իրավական ոլորտում այսօր ունենք այլասերված ժողովրդավարություն, այսինքն հռչակվում է որ Հայաստանը ժողովրդավարական հանրապետություն է, բայց ունենք դրա այլասերումը»,- «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա նշեց, որ տեղի է ունեցել արժեքային ինֆլյացիա գրեթե բոլոր ինստիտուտներում՝ իրավական, հատկապես մարդու իրավունքների ոլորտում։
«Ինձ համար հատկապես մտահոգիչ է այն գաղափարական վակումը, գաղափարաբանական դեֆցիտը, որն այսօր ներդրվել է»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, արժեքային ինֆլյացիան կարելի է հաղթահարել բացառապես գաղափարաբանություն, պայքարի հստակ մեթոդաբանություն ունենալով։
Ա. Կոչուբաևն ասաց, որ երիտասարդությունը հենց այն որակյալ փոքրամասնությունն է, շարժիչ ուժն է, որ կարող է վաղը փոխել պետության ներսում ունեցած վատ ընթացքը։
«Իսկ դրա գաղափարական դոկտրինալ հիմնավորումները մենք ունենք։ Դուք ունեք ապստամբելու իրավունք, ունեք հեռացնելու արմատախիլ անելու այն կառավարությանը, դերակատարներին, ովքեր սպառնալիք են մեր պետության համար»,- ասաց նա՝ հավելելով, որ երիտասարդսությունն է լինելու որոշողը, թե ինչպիսի պետություն ենք ունենալու վաղը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը դեռևս գոյություն ունի աշխարհաքաղաքական որոշակի բալանսի արդյունքում. Թևանյան
- Այսօրվա իշխանությունների գործունեության ընթացքում Արցախը հայտնվել է անկլավային վիճակում. Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան