Հայաստանը դեռևս գոյություն ունի աշխարհաքաղաքական որոշակի բալանսի արդյունքում. Թևանյան
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մենք ապրում ենք բոլորովին այլ երկրում։ «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Նրա խոսքով՝ պատերազմը, ինչպես նաև գործող իշխանությունների քաղաքականությունն ու որդեգրած գաղափարախոսոթյունը բերել են այնպիսի արդյունքների, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Ավելին, ըստ Թևանյանի, Հայաստանն արդեն իր իսկ անվտանգության երաշխավորը չէ։
«Հայաստանը հիմա գոյություն ունի ֆիզիկապես երկու գործոնի շնորհիվ՝ Ռուսաստանի և Իրանի։ Եթե այս երկու գործոնները չլինեն, ուղղակի Հայաստանն ու Արցախը չեն լինի։ Արցախը բառիս բուն իմաստով պաշտպանում են ռուս խաղաղապահները, Սյունիքի համար Իրանը պատրաստ է մտնել առճակատման մեջ, հայ-թուրքական սահմանը պաշտպանվում է ռուսական զորքերի կողմից և Հայաստանը դեռևս գոյություն ունի աշխարհաքաղաքական որոշակի բալանսի արդյունքում»,- նշեց Անդրանիկ Թևանյանը։
Պատգամավորն ասաց՝ իշխանությունները համոզում են, թե մեր բարեկամը Թուրքիան է, որը բաց տեքստով հայտարարում է՝ իր խնդիրը Հայաստանի և Արցախի ոչնչացումն է, իսկ դրա հետ կապված Շուշիում պատերազմից հետո հռչակագիր է ստորագրել Ադրբեջանի հետ։ «Ձեզ համոզում են, որ կարող են Ադրբեջանի հետ հարաբերություններն իրեց ուզած նախապայմաններով կարգավորել ու խաղաղ ապրել։ Ահա այս միջավայրում ենք մենք ապրում»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան