Թուրքիայում ձերբակալվել է երկրաշարժից գրեթե ամբողջությամբ ավերված Նուրդաղի քաղաքապետը
Փետրվարի 25-ին ձերբակալվել է Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Նուրդաղ քաղաքի քաղաքապետ Օքքեշ Քավաքին։ Սա այն քաղաքն է, որտեղ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո գրեթե շենքեր չեն մնացել, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Քաղաքապետի հետ մեկտեղ բերման է ենթարկվել նաև «CCK Construction» ընկերության սեփականատեր Յունուս Քայան, որը զբաղվում էր քաղաքում տների շինարարությամբ։ Նա ղեկավարել է երկրաշարժի հետևանքով փլուզված տասնյակ տների շինարական աշխատանքները։
Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ Քայանը մի քանի ընդհանուր նախագծեր է ունեցել Նուրդաղի քաղաքապետի եղբորը պատկանող ընկերության հետ։
Հետաքննության շրջանակներում էլ բերման է ենթարկվել քաղաքապետը։
Ընդհանուր առմամբ, Գազիանթեփում 22 մարդ է բերման ենթարկվել երկրաշարժերից հետո փլուզված տների անբարեխիղճ շինարարության հետաքննության շրջանակներում, իսկ 80-ի համար տրվել է ձերբակալման օրդեր։
Ուրբաթ օրը Նուրդաղում մեկնարկել են շինարարական աշխատանքները, մասնագետները սկսել են 855 բնակարանների հիմքը դնել։
Հարակից հրապարակումներ`
- Երկրաշարժից հետո Թուրքիայում սպասվող քաղաքական ցնցումները կարող են ավելի ուժեղ լինել
- Թուրքիայում 61 փաստաբան պահանջում են քրգործ հարուցել Էրդողանի դեմ երկրաշարժի կապակցությամբ
- Տունը, որի մեջ երբեք թուրք չի բնակվել, վնասվել է երեկվա երկրաշարժից
- Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 42310-ի
- Թուրքիայում երկրաշարժից հետո կալանավորել է 93 մարդ՝ դիակապտության մեջ կասկածանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան