«Ժողովուրդ». ՔՊ խմբակցությունը փակ նիստ կանի. մտադիր են վերջնական համաձայնության գալ ՄԻՊ-ի մասով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ խմբակցության պատգամավորները հաջորդ շաբաթ կհավաքվեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի երեկոյան նախատեսվում է ՔՊ խմբակցության փակ նիստը ԱԺ-ում:
Տեղեկացանք, որ նիստի օրակարգում լինելու է ՄԻՊ թեկնածուի հարցը: Ինչպես արդեն գրել ենք, ՔՊ-ականների համար իսկական «պատիժ» է դարձել այդ հարցը. մի կողմից՝ ուզում են այս պաշտոնում իսկապես պրոֆեսիոնալ թեկնածու առաջադրել, մյուս կողմից էլ՝ բոլոր այն մասնագետներին, ում առաջարկում են իրենք, հրաժարվում են առաջադրվել, ուստի ՔՊ-ականները մտադիր են այդ օրվա նիստում վերջնական համաձայնության գալ ՄԻՊ-ի մասով:
Հնարավոր է՝ արդեն հենց իրենց խմբակցության պատգամավորներից որեւէ մեկին առաջադրեն:
Բացի այս հարցից, քննարկվելու են երեքշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված հարցերը: Նկատենք, որ ԱԺ այս նստաշրջանի օրակարգում դեռ ընդգրկված է ընդամենը 7 հարց, ուստի նստաշրջանը կարճ կտեւի՝ հաշվի առնելով նաեւ, որ ՔՊ-ականները գրեթե բոլոր նախագծերը իրենցով ընդունում են, առանց բովանդակային լուրջ քննարկման»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են