Պետք է մեր սխալներից հետևություն անենք, ավելի լավ պատրաստվենք և գնանք առաջ. Իշխան Սաղաթելյան
«Դիմադրության շարժումն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, նաև բացթողումներ, թերություններ, սխալներ, և այդ ամեն ինչից պետք է հետևություն անենք, ավելի լավ պատրաստվենք և գնանք առաջ»,- «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Որպես շարժման ամենամեծ ձեռքբերում ընդդիմադիր գործիչը նշեց. «Այդ օրերին, եթե այդ շարժումը տեղի չունենար, հաստատ, այն, ինչ այս օրերին կատարվում է, երբ փորձում են այս երկիրը վերջնական ու անդառնալի տանեն նոր կապիտուլյացիայի, դա արդեն տեղի ունեցած կլիներ»։
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այս իրավիճակի հետ երբեք չեն համակերպվում, հետքայլ չի լինելու։
«Գլխավոր խնդիրը, որը դրված է մեր առջև, հետևյալն է. մենք ունենք խնդիրներ, որոնք չենք կարողացել մինչև հիմա լուծել։ Առաջին խնդիրը մեր ժողովրիդ մոտ դեռ չկա այն խորը համոզմունքը, ամբողջական համոզմունքը, որ այս ամեն ինչի պատճառն այսօրվա իշխանությունն է։ Իրենք կարողացել են կեղծելով, իրենց քարոզչամեքենայով հասնել նրան, որ ով էլ լիներ, այսպես էր լինելու, սա ճակատագիր էր, Արցախյան ազատագրական շարժման և պայքարի վերջը սա էր լինելու, քանի որ ի սկզբանե հնարավոր չէր ունենալ վերջնարդյունք ու հաղթանակ և այս ամեն ինչի մեղավարությունն ու պատասխանատվությունը իրենք չեն կրում։ Դժբախտաբար, հասարակության շատ շերտերի կարողացել են համոզել»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, երկրորդ խնդիրը, որ ունեն իրենց առջև՝ կոտրել հասարակության այն ընկալումը, որ ով էլ գա, միևնույնն է, բան չի փոխվելու, այսպես շարունակվելու է։
«Այդպես կոտրում են մարդկանց պայքարի ոգին, մոտիվացիան։ Նախաձեռնությունների պակասը նաև պայմանավորված է սրանով, որ ոչինչ հնարավոր չէ փոխել, սա ճակատագիր է, դատավճիռ է, ով էլ գա, նույնն է լինելու, ավելի վատ է լինելու։ Նաև սա պետք է կոտրենք մեր հանրության մոտ, որ եթե գա ազգային իշխանություն, հաստատ հնարավոր է կասեցնել այս պարտությունների շղթան, երկիրը դուրս բերել այս իրավիճակից, իսկ այս իշխանությամբ շանս ու հնարավորություն չկա։
Նիկոլի իշխանությամբ ունենալու ենք նոր պատերազմ, նոր կապիտուլյացիա։ Հետևաբար, մեր գլխավոր խնդիրն է՝ այն հարցերը, որոնք մինչև հիմա չենք կարողացել լուծել, լուծենք, լրջորեն նախապատրաստվենք և շարունակենք պայքարը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրենք մշտապես շտապում են, հասկանում են, որ ժամանակը քիչ է, ուզում են հարցերը լուծվեն շատ արագ, հրատապ կերպով։
«Գիտակցում կա, որ ամեն մեկ օր սրանց իշխանության մնալը նոր կորուստ է, բայց նախապատրաստական աշխատանքը, ընդդիմության պայքարը վերաիմաստավորելու, վերակազմակերպելու, ընդդիմադիր դաշտը բյուրեղացնելու հարցերն առաջնահերթ են, բոլորս միասին պետք է լուծենք ու գնանք առաջ»,- ասաց ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական բանակը փաստացի վերածվում է թուրքական արևելյան դաշտային բանակի. Վարուժան Գեղամյան
- Ինչքան էլ Էրդողանը հանդիպի, ժպտա, Թուրքիայի քաղաքականությունը մեր հանդեպ մնում է նույնը. Ռուբեն Մելքոնյան
- Հայաստանը դեռևս գոյություն ունի աշխարհաքաղաքական որոշակի բալանսի արդյունքում. Թևանյան
- Այսօրվա իշխանությունների գործունեության ընթացքում Արցախը հայտնվել է անկլավային վիճակում. Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա