Ողբերգություն է՝ երկու ամիս է Արցախը շրջափակման մեջ ու Հայաստանում որևէ մի ուժ առնվազն մեծ հանրահավաք չի անում. Սաղաթելյան
«Ընդդիմադիր դաշտում այսօր քաղաքական ճգնաժամ գոյություն ունի»,- «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այսօր գտնվում են մի իրավիճակում, որ որևէ մեկն իր վրա չի վերցնում ինչ-որ մի բան անելու պատասխանատվություն, որովհետև լավ գիտի՝ եթե մի բան արեց, իշխանությունները, նրանց սպասարկող ընդդիմության ինչ-որ հատվածներ հարձակվում են այդ ուժի, անհատի վրա և արդյունքում այսօր որևէ մեկը որևէ բան չի անում։
«Ողբերգություն է, երբ երկու ամիս է Արցախը գտնվում է շրջափակման մեջ ու Հայաստանում որևէ մի ուժ ի պաշտպանության Արցախի առնվազն մեծ հանրահավաք չի անում։
Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Կանադայում ԱՄՆ-ում, ողջ Եվրոպայում ի պաշտպանության Արցախի տեղի են ունեցել մեծ ու զանգվածային հանրահավաքներ, բայց Հայաստանում դա տեղի չի ունեցել։ Մենք չենք արել, չենք արել նաև նրա համար, որովհետև հարձավում են, ասում են՝ ավելի լավ անողներ կան։ Խնդրեմ, թող անեն, հիմա էլ եթե անեն, էլի օգնելու են։ Բայց եթե անող չլինի, մենք միշտ կանք, եթե անող էլ լինելու է, դա մենք ենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Խոսելով Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացների մասին, ընդդիմադիր գործիչը նշեց. «Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին շատ հստակ, շատ ուղիղ խոսում էր Ադրբեջանի ղեկավարությունը։ Եվ առնվազն բոլոր հիմքերն ունենք ասելու, որ այդ ազատումը Ադրբեջանի ինչ-որ պահանջը բավարարելու միջոց էր։ Այս իմաստով, երևույթը շատ տգեղ է և անընդունելի է։
Բոլոր այն մարդիկ, ովքեր այն գծի մեջ են, որ Արցախում պետք է համախմբում, պայքար, թշնամու պահանջներին չպետք է տեղիք տալ, մեզ համար ընդունելի են և մենք իրենց կողքին ենք։ Ո՞վ է այդ արժեքները կրողն ու այդ ուղղությամբ գործ անողը, կյանքը և ժամանակը ցույց կտա։
Մեծ դժբախություն է, որ այսօր այս ծանր օրերին Արցախում ևս չկա այդ միասնությունը, որը լի է իր վտանգավոր հետևանքներով։
Ինչ վերաբերում է սահմանադարական փոփոխությանը, այդ գործընթացը սկսվել է նոյեմբերի 9-ից հետո, Արցախի նախագահն սահմանադրական բարեփեխումներն արդեն վերածել է շանտաժի գործիքի, այլ ոչ թե իրական բարեփոխումներ։ 2,5 տարի է այդ հարցը գալիս է օրակարգ, մտնում է խորհրդարան, քաղաքական ուժերը դրա շուրջ ձեռք են բերում պայմանավորվածություններ, հետո հայտարարություն է անում՝ հրաժարվում է, հետո էլի հայտարարություն է անում, որ սկսվում է սահմանադրական բարեփոխումներում։
Առնվազն այսօր Արցախի նախագահ ու ղեկավարությունը բարեփոխումների նպատակն իր առջև չի դրել, սա շանտաժի և այլ ներքին հարցեր լուծելու հերթական դրսևորումներից մեկն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան