Ներկայացվել է 1650 կմ հեռահարությամբ Իրանի նոր թևավոր հրթիռը
ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերը ներկայացրել են 1650 կմ հեռահարությամբ նոր՝ «Փավե» թևավոր հրթիռը:
ParsToday-ի փոխանցմամբ, ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության 6-րդ ալիքին տված հարցազրույցում, հայտարարելով, որ «Փավե» թևավոր հրթիռը կառուցվել է այս ուժի կողմից, ասել է. ««Փավե» հրթիռն ավելացավ «Սումար», «Հովեյզե» և «Թալեյե» ցամաքային հեռահար հրթիռներին»:
Գեներալ Հաջիզադեն ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը կարող են 2000 կիլոմետր հեռավորության վրա թիրախավորել ամերիկյան ռազմածովային նավատորմը և ավիակիրները, հավելելով. «2000 կիլոմետրը եվրոպացիների նկատմամբ հարգանքի նշանն է: Եվ մենք հույս ունենք, որ նրանք կպահեն իրենց հարգանքը»:
Նշելով, որ թշնամին երբեք չի կարողանա կառուցել Իրանի հրթիռները խոցող ՀՕՊ համակարգ, Հաջիզադեն հավելել է, որ նոր գերձայնային հրթիռի արագությունը 12-13 մախից ավելի է (ձայնի արագության չափման միավոր) և այն հնարավորություն ունի մանևրել նաև մթնոլորտից դուրս: