ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն արցախցի կանանց հետ ժենգյալով հաց է պատրաստել
Փետրվարի 24-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը Մեծամորում էր՝ հանդիպելու 2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին։ Նա զրուցել է տեղահանված ընտանիքների հետ և նրանց հետ միասին ժենգյալով հաց պատրաստել ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությամբ բացված Mets and More Bakery հացաբուլկեղենի արտադրամասում, որն աշխատանքի և վերաինտեգրման հնարավորություններ է ընձեռում 2020թ. Մեծամորում բնակվող տեղահանված ընտանիքներին:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդմամբ, դեսպանն իր խորը մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան