Հաագայի դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի հայցերի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը և հիշեցրել, որ դրանք պարտադիր են կատարման համար: Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որով ՄԱԿ-ի ղեկավարի անունից հանդես է եկել նրա մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է միջազգային դատարանի նկատմամբ վստահությունը, որը ցուցաբերել են Հայաստանն ու Ադրբեջանը ՝ դիմելով այդ մարմնին տարաձայնությունները լուծելու համար ։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշում է, որ Միջազգային դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար և հավատում է, որ կողմերը կկատարեն դրանք, այդ թվում՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժի ապահովման մասին որոշումը»,- ասված է հայտարարության մեջ։
Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ՝ կոչ անելով կողմերին գնալ կառուցողական երկխոսության։
Հարակից հրապարակումներ`
- Հաագայի դատարանն արձանագրեց Ադրբեջանի պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար. Փաշինյան
- ՀՀ ԱԳՆ-ն միջազգային գործընկերներին կոչ է անում ապահովել Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման անհապաղ իրականացումը
- Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ
- Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը՝ Հաագայի դատարանի որոշման մասին
- ԱՄԴ-ն պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան