Մեսսին վստահ չէ՝ արդյոք ՊՍԺ-ի հետ պայմանագիր կկնքի
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին չի որոշել, թե արդյոք նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Նրա պայմանագիրն ավարտվում է գալիք ամառ։
Ըստ Onze Mondial-ի, Մեսսին չի շտապի այս հարցում և կսպասի մինչև Մյունխենի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպումը կայանա։ Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացու համար Չեմպիոնների լիգայում փարիզցիների ելույթը կարևոր է, և պարտության կարող է ազդել պայմանագրի վերաբերյալ նրա հետագա որոշման վրա:
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, բացի այդ, Մեսսիի համար կարևոր ասպեկտ է ֆինանսական հարցը։ 35-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ գումար կորցնել ու համաձայնվել աշխատավարձերի հետագա կրճատմանը։ Այժմ այն կազմում է տարեկան գրեթե 38 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ-ում է 2021 թվականի ամառվանից։
Հարակից հրապարակումներ`
- Մեսսին հետաձգել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ հանդիպումը
- Նա երբեք չի մոռացվի. Մեսսին և Ռոնալդուն՝ Պելեի մասին
- Մբապե. Աշխարհի առաջնության եզրափակիչից հետո ես խոսել եմ Մեսսիի հետ
- Հայտնի է, թե երբ Մեսսին կվերադառնա ՊՍԺ-ի հետ մարզումներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան