ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի շուրջ
ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի շուրջ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։
Սահմանափակող միջոցների նոր փաթեթը ներառում է, մասնավորապես, «երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների նկատմամբ արտահանման ավելի խիստ սահմանափակումներ, պատերազմին աջակցող, քարոզչություն տարածող կամ անօդաչու թռչող սարքեր մատակարարող անհատների և կազմակերպությունների դեմ նպատակային սահմանափակող միջոցներ, պատժամիջոցներ ռուսական ապատեղեկատվության դեմ», ասել է նախագահությունը:
Պատժամիջոցներն այժմ պետք է պաշտոնապես հաստատվեն ԵՄ խորհրդի կողմից՝ գրավոր ընթացակարգով, որից հետո դրանք կհրապարակվեն ԵՄ պաշտոնական ամսագրում և ուժի մեջ կմտնեն։
Եվրամիության առաջնորդները վերջին մի քանի շաբաթների ընթացքում խոստացել էին, որ պատժամիջոցների 10-րդ փաթեթն ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկի օրը։
Հարակից հրապարակումներ`
- Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հինգ փոխվարչապետների և պատրիարք Կիրիլի նկատմամբ
- Զելենսկին Ռադային առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի բոլոր բանկերի դեմ 50 տարի ժամկետով
- ԵՄ-ն մինչև 2024 թ-ի փետրվարի 24-ը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները