«Սեզար» կինոմրցանակի հեռարձակումն էկոակտիվիստի արարքի պատճառով ընդհատվել է
Ֆրանսիական «Սեզար» 48-րդ կինոմրցանակաբաշխության հեռուստատեսային հեռարձակումն ընդհատվել է էկոակտիվիստի հանկարծակի գործողության պատճառով: Այս մասին հայտնում է Deadline-ը։
Անծանոթ աղջիկը բեմ է վազել, ում վերնաշապիկին գրված է եղել «Մեզ մնացել է ընդամենը 761 օր»։ Նա հայտնվել է հենց այն պահին, երբ բեմում ներկա ֆրանսիացի դերասաններ Ահմեդ Սիլլան և Լեա Դրուկերը պատրաստվում էին լավագույն տղամարդ դեբյուտի մրցանակը հանձնել։
Արարողության հեռարձակումն ընդհատվել է մի քանի րոպեով, այդ թվում՝ մրցանակի գովազդային տեսահոլովակը, իսկ այն բանից հետո, երբ աղջկան պահակները հեռացրել են կադրից, հեռարձակումը վերականգնվել է։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ավելի ուշ, իրենց սոցիալական ցանցերում ֆրանսիական բնապահպանական ակտիվիստների «Dernière Renovation» խումբը, որը լուսաբանում է կլիմայի փոփոխության հարցը, ստանձնել է այս գործողության պատասխանատվությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին