Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. Ինչպես կանխարգելել զարգացումը
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը տարածված է, բայց այն հնարավոր է կանխարգելել:
Ըստ ԱՆ թոքաբանության և տուբերկուլոզի գծով խորհրդատու Լուսինե Եղիազարյանի՝ հիվանդության զարգացման հիմնական պատճառներն են ծխելը, ծխախոտի ծուխը, օդի աղտոտվածությունը, ցնդող քիմիական նյութերը և կենցաղային վնասակար այլ պայմանները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհում ԹՔՕՀ տարածվածությունը կազմում է շուրջ 10.1%: Հայաստանում հիվանդացության ցուցանիշը կազմել է 6.2%։ Հիվանդությունը սկզբնական փուլում հաճախ ընթանում է ոչ տիպիկ նշաններով և ուշ է ախտորոշվում։
Գանգատներ. ե՞րբ պետք է դիմել բժշկի/թոքաբանի՝
- երկարատև՝ ավելի, քան 2 ամիս հազ
- առատ, կպչուն-լորձային խորխ
- հևոց, դժվարաշնչություն
- ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակում
- լսելի խզզոցներ շնչառության ժամանակ
Եթե արդեն ախտորոշվել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, անհրաժեշտ է՝
- բժշկի/թոքաբանի մշտական հսկողություն
- սպիրոմետրիա ՝ շնչառության ֆունկցիոնալ թեստ
- նշանակված դեղերի կանոնավոր ընդունում
- ծխախոտից հրաժարում
- առողջ կենսակերպ՝ սնունդ, ֆիզիկական ակտիվություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան