Ericsson-ն աշխատանքից կազատի 8500 աշխատակցի ամբողջ աշխարհում
Շվեդական Ericsson հեռահաղորդակցական կոնցեռնը մտադիր է աշխատանքից ազատել 8,5 հազար աշխատակիցների ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը` վկայակոչելով ընկերության ղեկավար Բյորիե Էքհոլմի ծառայողական գրությունը, որն ուղարկվել է անձնակազմին:
Փաստաթղթի համաձայն ՝ աշխատակազմի կրճատման եղանակները կտարբերվեն՝ կախված կոնկրետ երկրի պրակտիկայից։
Երկուշաբթի օրը կոնցեռն արդեն իսկ հայտարարել է 1,4 հազար աշխատակցի աշխատանքից ազատելու մասին։
Ավելի վաղ Էքհոլմը հայտարարել էր, որ մինչև 2023 թվականի վերջը կկրճատի ծախսերը 9 միլիարդ կրոնով (880 միլիոն դոլար), քանի որ որոշ շուկաներում, ներառյալ Հյուսիսային Ամերիկայում, պահանջարկը դանդաղում է:
Ericsson շվեդական բաժանմունքում ծախսերի խնայողությունը տարածվում է բոլոր ստորաբաժանումների վրա՝ ինժեներայինից մինչև վարչական անձնակազմ: Բացի այդ, ընկերությունը մտադիր է հրաժարվել զգալի թվով ներգրավված փորձագետների ծառայություններից։
Հարակից հրապարակումներ`
- «Ford»-ը Եվրոպայում կկրճատի մոտ 4000 աշխատատեղ
- Google-ում զանգվածային կրճատումների տակ են հայտնվել միլիոնատերերը
- Meta-ն կրճատում է աշխատակիցների 13 տոկոսին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան