«Հրապարակ». Վարդանյանը մի շանս ունի հաջողելու՝ ամենաարմատական դիրքերից հանդես գալը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պաշտոնանկությունից հետո Ռուբեն Վարդանյանի ուղերձը հակասական տրամադրություններ է առաջացրել Արցախում։ Ոմանք խոր հիասթափություն են ապրում, որ Ռուբեն Վարդանյանը ոչ միայն վիրավորված չէր Արայիկ Հարությունյանից, այլև անգամ շնորհակալություն հայտնեց նրան՝ իրեն ազատելու համար։
Եվ ամենակարևորը՝ բողոք չուղղեց Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին, ինքնակամ պատռելով իր «փրկչի» դիմակը։
Սակայն որոշ շրջանակներ դեռ հույս ունեն, որ Վարդանյանը «դանդաղ է շտապում», չի ուզում իր դեմ թշնամաբար տրամադրված ՀՀ իշխանություններին ավելի տրամադրել և եթե մտադիր է Հայաստանում շարունակել քաղաքական կարիերան, պետք է զգույշ գործի։ Բայց Վարդանյանը մի շանս ունի հաջողելու՝ ամենաարմատական դիրքերից հանդես գալը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները