Ստրանջայի մրցաշարից Հայաստանը կվերադառնա 4 մեդալով
Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարից Հայաստանը կվերադառնա 4 մեդալով։ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, 1/4 եզրափակիչում հաղթանակ է են տոնել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը ու 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը։ Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Բազեյանը հաղթել է հնդիկ Մուհամեդ Հուսամ Ուդիին, իսկ Շիրակի մարզը ներկայացնող Հակոբյանը կամային հաղթանակ է տոնել Չինաստանի ներկայացուցչի նկատմամբ։
Կիսաեզրափակիչում են նաև Գուրգեն Մադոյանն ու Դավիթ Չալոյանը։ Կիսաեզրափակիչները կկայանան փետրվարի 25-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ստրանջիայի մրցաշար. 2-րդ մրցումային օրը 4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել
- Ստրանջայի մրցաշար. Այսօր ռինգ դուրս կգա բռնցքամարտիկ Արթուր Շախպազյանը
- Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 12 մարզիկով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան