2018-ի շարժումը հակաղարաբաղյան էր. Էդգար Էլբակյան
«2018-ի շարժումը Հայաստանի դեսուվերենիզացիայի շարժումն էր. կոնկրետ դեպքում՝ հակաղարաբաղյան էր»,- «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
Նա նշեց, որ ազգային պայքարի օրակարգը ստանձնած բոլոր ուժերի շրջանում առնվազն 2 հարցի շուրջ պետք է լինի կոնսենսուս, և քանի դեռ դա չկա այդ կոնսենսուսը, ոչինչ չի ստացվելու, անգամ եթե փողոցում լինի 300 հազար մարդ, անգամ եթե լինեն հերթական ընտրությունները և ազգային ուժերը 72 տոկոս ձայն հավաքեն։
«Շատ պարզ կլինի դե ֆակտո իշխանության քայլերը. իրենք ուղղակի կհավաքեն 10 հազար մարդ, կմտնեն պետական շենքեր, կհայտարարեն, որ այդ մարդիկ ծախվել են նախկին իշխանոթյուններին, ԿԸՀ նոր նախագահը կասի՝ կներեք, թարս էի տեսել, 72 տոկոս չէ, 27 տոկոս է հավաքել ընդդիմությունը:
Պետք է միասնական կոնսենսուս լինի. ոչ թե ամեն մեկն ասի՝ ես ճիշտ եմ արել, դու՝ սա, սա բաց ես թողել:
Երկրորդ կոնսենսուսը, տարածքները պետք է ազատագրվե՞ն, թե՞ ոչ: Նախիջևանը պետք է ազատագրվի՞, թե՞ ոչ: Առհասարակ, այս պետությունն ինչի համար է հիմնվել։ Այո, մենք ռեսուրսներով շատ փոքր երկիր ենք, դա նշանակում է, որ մենք պետք է ռեսուրսներ հավաքենք, իսկ ռեսուրսը գոյանում է տարածքից:
Մելիքական այն մոտեցումը, որ մեր ռեսուրսները քիչ են, դրա համար պետք է փոխզիջման գնանք, երբեք չեմ հասկացել, որովհետև եթե ռեսուրսներդ քիչ են, ինչ-որ բան զիջեցիր, ավելի է քչանալու, ինչը մենք հիմա ենք տեսնում: Արդո՞ք մենք գնում ենք հողահավաքի, թե... Թե-ի երկրորդ տարբերակը չեմ տեսնում, որովհետև այդ դեպքում որևէ խնդիր այս իշխանությունների հետ որևէ մեկս չպետք է ունենանք»,- ասաց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Ողբերգություն է՝ երկու ամիս է Արցախը շրջափակման մեջ ու Հայաստանում որևէ մի ուժ առնվազն մեծ հանրահավաք չի անում. Սաղաթելյան
- Պետք է մեր սխալներից հետևություն անենք, ավելի լավ պատրաստվենք և գնանք առաջ. Իշխան Սաղաթելյան
- Ադրբեջանական բանակը փաստացի վերածվում է թուրքական արևելյան դաշտային բանակի. Վարուժան Գեղամյան
- Ինչքան էլ Էրդողանը հանդիպի, ժպտա, Թուրքիայի քաղաքականությունը մեր հանդեպ մնում է նույնը. Ռուբեն Մելքոնյան
- Հայաստանը դեռևս գոյություն ունի աշխարհաքաղաքական որոշակի բալանսի արդյունքում. Թևանյան
- Այսօրվա իշխանությունների գործունեության ընթացքում Արցախը հայտնվել է անկլավային վիճակում. Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա