Արոնյանն ու Գուկեշը միմյանց դեմ կմրցեն «WR Chess Masters» մրցաշարի վերջին խաղափուլում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը և հնդիկ շախմատիստ Դոմարաջու Գուկեշը 8 հնարավորից վաստակել են 5 միավոր և միմյանց դեմ կմրցեն «WR Chess Masters» մրցաշարի վերջին խաղափուլում, որը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 25-ին:
Երբ նրանց խնդրել են միասին նկարվել՝ ինչ-որ մրցակցություն ցույց տալու համար, Լևոնը ձեռքը գցել է Գուկեշի ուսին և ասել. «Մենք բոլորս ընկերներ ենք»:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, ոչ-ոքիի դեպքում տեղի կունենա փլեյ-օֆֆ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան