Բայդենը մտադիր է մասնակցել 2024-ի նախագահական ընտրություններին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր ցանկության մասին։ Այդ մասին նա խոսել է ABC-ի հետ զրույցում:
«Սակայն նախքան քարոզարշավը սկսելը, ես շատ բան ունեմ ավարտելու մոտ ապագայում», - ասել է ԱՄՆ առաջնորդը:
Գազետա.ռու-ն գրում է, որ ավելի վաղ Politico թերթը հայտնել էր, որ Բայդենը դեռ պատրաստ չէ պաշտոնապես հայտարարել նախընտրական արշավին իր մասնակցության մասին՝ չնայած իր ամենամոտ խորհրդականների կողմից ամիսներ շարունակ նախապատրաստմանը։ Թերթի տվյալներով, 2024 թվականին նրա վերընտրության քարոզարշավի մեկնարկը նախատեսված էր փետրվարին, սակայն Սպիտակ տան ղեկավարը բաց է թողել այս ժամկետը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան