«Ժողովուրդ». Պաշտոնից ազատվելուց հետո նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կշարունակի բնակվել Արցախում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ես աշխատելու եմ այստեղ, մնալու եմ ձեր կողքին: Շնորհակալություն, պարո՛ն նախագահ, ամեն ինչի համար, չնայած իսկապես մենք ունենք տարաձայնություններ տարբեր մոտեցումներում, բայց ընդհանուր գաղափարը, որ մենք ունենք, կարմիր գծեր, որ ոչ մեկին չի կարելի անցնել դրանք». սրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերն են, որոնք նա ասել է Արցախի կառավարության նիստի ժամանակ: Այդ օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց Վարդանյանին պաշտոնից ազատելու իր որոշման մասին:
Եվ, ահա, Վարդանյանի՝ Արցախում մնալու մասին հայտարարությունը շատերի կողմից դիտվեց բացառիկ հերոսություն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում մնալու Վարդանյանի պատճառները բոլորովին այլ են. դեռ նախորդ տարվանից էր պարզ, որ Արցախում պաշտոն ստանալուց հետո Ռուբեն Վարդանյանը Հայաստան չի գալու:
Բանն այն է՝ ըստ Արցախում տարածված լուրերի՝ Ռուբեն Վարդանյանը Արցախի պետնախարար դառնալու ժամանակ միջնորդավորված ձեւով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի՝ Ռուբեն Վարդանյանը չպետք է հաստատվի Հայաստանում, մասնակցի քաղաքական գործընթացներին եւ չպետք է հավակնի որեւէ պաշտոնի:
Ահա այս պատճառով էլ անգամ պաշտոնից ազատվելուց հետո նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կշարունակի բնակվել Արցախում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան