Ներքին Խնձորեսկում դժվար իրավիճակ է. Գյուղապետարան
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում եղանակային խիստ անբարենպաստ պայմանները Ներքին Խնձորեսկ բնակավայրում ստեղծել են դժվար և անհաղթահարելի իրավիճակ։ Գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված է:
Խնձորեսկի գյուղապետարանից հայտնում են, որ ստեղծված իրավիճակի մասին տեղյակ են բոլորը.
«ՀԷՑ-ի տնօրենը և Երվանդ Մալունցը քանի օր է՝ վթարի տարածքում են, իսկ էլեկտրացանցի աշխատողներն, ովքեր աշխատանքներ են տարել եղանակային ամենավատ և անհավանական պայմաններում, պարզել են խնդիրը, որը պահանջում է արմատական լուծում։
Հասցված վնասն այնքան մեծ և լուրջ է, որ հնարավոր չէ վերանորոգել, պետք է հիմնովին փոխել գյուղ մատակարարող հոսանքի լարերը, տեղադրել նոր էլեկտրասյուներ: Հասկանում և գիտակցում ենք, որ ապրելու համար անհնարին պայմաններ են, սակայն, բնական աղետի պատճառով առաջացած վնասը հիմնովին ոչնչացրել է ամեն ինչ. Հնարավոր ամեն բան արվում է, որպեսզի հոսանքի մատակարարումը վերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն, կոնկրետ ժամանակ նշել չի կարող ոչ ոք։ Աշխատանքները սկսված են դեռևս հոսանքազրկման օրվանից, և, միայն այն փաստը, որ գյուղում դեռևս լույս չկա, չի նշանակում, որ աշխատանքներ չեն տարվում:»,- նշում են գյուղապետարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան