ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան. Ես ինքս աշխատում եմ դիտել հայկական ֆիլմեր՝ հայերի հոգին առավել լավ զգալու և հասկանալու համար
Վաղարշապատի համայնքապետարանը հերթական անգամ մասնակից է եղել Ճապոնական ֆիլմերի ամենամյա փառատոնին։ Համայնաքապետարանում ցուցադրվել է ռեժիսոր Յոշիտակա Յամագուչիի «Սամուրայ կատուն» ֆիլմը: Ֆիլմի դիտմանը ներկա է եղել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին։
Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ասել է, որ լինելով Էջմիածնի բարեկամը, ուրախ է ևս մեկ ոլորտում քաղաքի հետ ունենալ հաջողված փոխգործակցություն:
«Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման համար մեծ նշանակություն ունի փոխըմբռնման գործոնը: Վստահ եմ, որ ֆիլմերը հանդիսանում են փոխըմբռնման արդյունավետ գործիք: Ես ինքս աշխատում եմ դիտել հայկական ֆիլմեր՝ հայերի հոգին առավել լավ զգալու և հասկանալու համար»,- ընդգծել է դեսպանը։
Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ, ֆիլմերի 16-րդ փառատոնը նվիրված է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Էջմիածնում փառատոնն անցկացվում է 2013 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան