Մատենադարանը հիմնել է նոր օտարալեզու միջնադարագիտական պարբերական
Մատենադարանը հիմնել է նոր օտարալեզու՝ «Matenadaran. Medieval and Early Modern Armenian Studies» միջնադարագիտական պարբերական: Մատենադարանից հայտնում են, որ այն բաց հասանելիություն ունեցող, գրախոսվող ամսագիր է, որը նպաստելու է հայագիտական հետազոտությունների միջազգայնացմանը: Հանդեսի խմբագրական կազմում ընդգրկված են ոլորտի նշանավոր գիտնականներ:
Ամսագրում հրատարակվող հոդվածների թեմատիկ ուղղություններն են.
. աղբյուրագիտություն
. պատմություն
. աստվածաբանություն
. ձեռագրագիտություն
. բանասիրություն
. արվեստ
5-18-րդ դարերի ժամանակային ընդգրկվածությամբ, ընդունելի են նաև 19-րդ դարի ձեռագիր նյութերի և արխիվային վավերագրերի վրա հիմված հետազոտությունները:
Հանդեսը լույս է տեսնելու տարեկան երկու անգամ անգլերենով:
Պարբերականն առաջնորդվելու է գիտական աշխատանքների՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների սահմանած չափանիշներով:
Հոդվածներն ընդունվում են առցանց՝ կայքի միջոցով: Հրատարակման ընթացակարգին, ներկայացվող պահանջներին կարող եք տեղեկանալ պարբերականի կայքից՝ հղումը ստորև:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան