Քաղաքական 16:02 25/02/2023 Հայաստան

Ինչքան էլ Էրդողանը հանդիպի, ժպտա, Թուրքիայի քաղաքականությունը մեր հանդեպ մնում է նույնը. Ռուբեն Մելքոնյան

«Թուրքիան այսօր էլ, չնայած հայտարարություններին, որ իբրև հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը գնում է առանց նախապայմանների, միաժամանակ հստակ ասում է՝ եթե Հայաստանն իր հարաբերությունները կարգավորի Ադրբեջանի հետ և ստորագրի «խաղաղության պայմանագիր», որի համապատկերում Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս, ապա Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատի»,-«Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց  Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նա ընդգծեց, որ Թուրքիան չի նահանջել, չի փոխել իր դիրքորոշումը, չի հրաժարվել իր նախապայմաններից. «Եթե կա զիջող, ապա դա Հայաստանի այս պահի իշխանությունն է, որը, կարծես թե այս պրոցեսի մեջ որևէ անհանգստացնող խնդիր չի տեսնում»։

Ռ.Մելքոնյանն ասաց, որ Թուրքիան շարունակում է  ուրանալ Հայոց ցեղասպանության փաստը, Հայոց ցեղասպանության զգայնությունը շարունակում է մնալ Թուրքիայի պետականության օրակարգում։

«Հայաստանի իշխանություններն արդյո՞ք հետամուտ են այս խնդրին։ Իհարկե, ոչ։ Մի իշխանություն, որը 30 տարվա պատմության ամնեզիայով է զբաղված, մի իշխանություն, որը 30 տարի առաջվա հաղթանակներ է ուրանում և հաղթանակը կերտած հերոսներին է ուրանում, մեր ձեռքբերումներն ու մեր վտանգներ է գլխիվայր ներկայացնում, 100 տարի առաջվա ցեղասպանության խնդիրը նրա համար լիովին անիմաստ խնդիր է»,- ասաց թուրքագետը։

Ըստ նրա, Հայաստանը միշտ հայտարարել է, որ կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, դեմ է նախապայմաններին. «Սա եղել է պետական գիծ։ Սա հիմք ունեցող քաղաքական կոնցեպտ էր, որը ներկայացնում էր մեր պետականությունը»։

Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը և պահվածքը

«Հայաստանի երեք նախագահներն էլ Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելուն դեմ չեն եղել, նրանք Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպելու, շփվելու հարցում բարդույթներ չեն ունեցել, չեն խուսափել։ Ինչո՞ւ։ Որովհետև երեք նախագահներն էլ եղել են հաղթած պետականության նախագահներ, իրենց անձնական մասնակցությունն են ունեցել այս պետականության ու հաղթանակի կերտման հարցում, հետևաբար Թուրքիայի ղեկավարների հետ  նախկինում եղած հանդիպումները մեզ համար որևէ բարդույթ առաջացնող իրավիճակ չեն ստեղծել։

Թուրքիայի ղեկավարները 30 տարվա ընթացքում, այդ թվում Էրդողանը, միշտ ավելի խուսափող դիրքում են եղել Հայաստանի ղեկավարների հետ հանդիպելու հարցում, հատկապես երկրորդ ու երրորդ նախագահների հետ հանդիպելը նրանց համար ավելի քան բարդույթավորված էր, որովհետև հասարակական ընկալման մեջ այդ երկու անձինք Ադրբեջանին հաղթած անձինք էին, ընդ որում՝ անձամբ հաղթած, ուստի իրենց եղբորը  հաղթածի հետ հանդիպելն իրենց համար բարդույթ էր։

Հիմա Էրդողանի մոտեցումները, պատրաստակամությունը հանդիպել Հայաստանի այսօրվա ղեկավարի հետ, գոնե մասնագիտական տիրույթում, անմիջապես առաջ է բերում  հարցեր՝ այդ բարդույթն այլևս չկա՞, Հայաստանի ղեկավարի հետ հանդիպելուն պատրա՞ստ են։ Ինչո՞ւ, ո՞ր խոչընդոտն այլևս չկա Թուրքիայի համար։ Այս հարցի պատասխանը բոլորս ունենք. Հայաստանն այսօր պարտված իշխանություն է ներկայացնում և պարտվածի  հետ հանդիպելը արևելյան ընկալմամբ, ոչ միայն կարելի է, այլև ցանկալի է, քանի որ  հանդիպելով՝ ևս մեկ անգամ ամրագրում ես քո հաղթած լինելը, միգուցե նաև քո վեհանձն լինելը, որ դու հաղթելով հանդերձ հանդիպում ես պարտվածի հետ և քո պետականության, ինքնասիրությանը որևէ կերպ վտանգ չի ներկայացնում»։

Այսօրվա վիճակը. ի՞նչ են անում այսօրվա իշխանությունները

«Երկրաշաժից հետո քո պարտության գլխավոր դերակատարներից մեկին շատ մտահոգ դեպքով ցավակցելը, գնալը, զանգելը, թվիթ գրելը և այլն՝ ինչո՞վ եք  մեկնաբանում։ Դիվանագիտություն է դա՞։ Ոչ։ Դա դիվանագիտության հետ որևէ առնչություն չունի։ Այսօրվա  իրավիճակը, ըստ էության, ինքնախաբերություն է, դիվանագիտական իմիտացիա և պարտության այլ մեկնաբանություն է, որովհետև մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ պարտված ղեկավարն ինքը ախտահարում է  պետական համակարգը, ինքը շարունակելով մնալ պետության մեջ՝ ախտահարում է պետության հնարավորությունները»։

Թիմ և պրոֆեսիոնալիզմ

«Նախկինում Հայաստանը միշտ ներկայացրել են պրոֆեսիոնալ դիվանագետներ, որոնց պրոֆեսիոնալիզմի մի կարևոր  բաղադրիչ էր հայրենասիրությունն ու պետականության գիտակցումը։ Բախտի բերմամբ կամ քաղաքական  իրավիճակի փոփոխմամբ դիվանագետներ չեն դառնում, գիտելիքներ ձեռք չեն բերում, ինչպես եղել են, այնպես էլ մնում են, ուղղակի զբաղեցնում են պատասխանատու աթոռներ, ցավոք սրտի, նաև դիվանագիտության ասպարեզում։ Զբաղեցնելով այդ աթոռներն՝ իրենց ինքնավստահությամբ հարվածում են այս պետականության առանց այն էլ խարխուլ հիմքերին։

Այսօր Հայաստանը դիվանագիտական սեղանի շուրջ ներկայացում են մարդիկ, որոնք չունեն այդ  հմտությունները, այդ փորձառությունը և չունեն այդ գիտակցումը, հետևաբար ակնկալել այսօրվա  հայ-թուրքական հարաբերություններից հայաստանանպատ լուծումներ, ուղղակի  հնարավոր չէ։ Այլ կերպ հնարավոր չէ։ Արևելքի խաղի կանոները չգիտեն, Թուրքիան չգիտեն, Թուրքիան չիմանալով հանդերձ՝ պատասխանատու ամբիոններից Թուրքիան ներկայացնում են այլ կերպ։ Ձեզ ներկայացնում են այլ Թուրքիա։ Դա այդպես չէ, Թուրքիան շարունակում է մնալ մեզ սպառնալիք երկիր։ Ինչքան էլ Էրդողանը հանդիպի, ժպտա, թե ոչ, Թուրքիայի քաղաքականությունը  մեր հանդեպ մնում է նույնը, ինչ մնում է 30 տարի առաջ։ 30 տարի դիմադրել ենք։

Թուրքիայի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել։ Ի՞նչն է փոխվել այս իրավիճակում։ Փոխվել է մեր դիմադրելու ցանկությունն ու հնարավորությունը։ Մենք բանակցությունների սեղանին ոչինչ չունենք տալու։ Հիմա ի՞նչն ենք տալու, զիջելու, քննարկելու, ինչո՞վ ենք պահելու մեր շահը։ Միակ ճանապարհը, որը կարող էր իրավիճակը փոխել, թիմի փոփոխությունն էր հանուն պետության, անջատում հանուն  գոյության։ Ցավոք սրտի, չկա, հետևաբար այս ընթացքը մեզ տանում է  դեպի թուրքական նավահանգիստ, որտեղ թուրքական խաղի կանոններ են, թուրքական պայմաններ են, և մենք չենք կարող համակերպվել այդ ամենին, քանի որ այդ պայմաններն ու Հայաստան պետականության գոյությունը որպես պետականություն իրար հետ անհամատեղելի են»։

Ռուբեն Մելքոնյանն ընդգծեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ պետք է հարաբերություններ հաստատի իր արժանապատվությունից, իր կարևոր գծերից չնահանջելով, դրա հնարավորությունը կա, իսկ եթե չեն ուզում հաստատել, ուրեմն պետք է սպասել մինչև Հայաստանի համար բարենպաստ պայմանների ստեղծելը։

«Դա անպայմանորեն լինելու է, ուղղակի պետք է պայքարել, աշխատել, դրա ճանապարհին ամենակարևոր զենքը գիտելիքն է»,- ասաց թուրքագետը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}