Հայաստանը չպետք է կորցնի իր զգոնությունը, մտածի՝ Թուրքիայում երկրաշարժ է եղել ու զբաղվի եվրատեսիլներով. Մելքոնյան
«Տեղի ունեցող պրոցեսները, ըստ էության, մեծ թուրանի կամ թյուրքական կայսրության կամ գերտերության ձևավորմանն են միտված։ Թուրքիայի նախագահ Էրդողանը, իրոք, կայսերական մտածողությամբ փորձում է այդ պետականության հիմքը դնել կամ դառնալ նույնիսկ դրա առաջին տիրակալը »,-«Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նա նշեց, որ դա Թուրքիայի գլոբալ քաղաքականությունն է։
«Հիմա շատ է հնչում կարծիքներ, որ երկրաշարժից հետո Թուրքիան իր գլոբալ քայլերը կվերանայի և այլն։ Կարծում եմ՝ ոչ թե կվերանայի, այլ ինչ-որ փոքր դադար կտա կամ փորձի կոմպենսացնել այլ քայլերով։ Բայց դրանից Հայաստանը երբեք ու երբեք չպետք է կորցնի իր զգոնությունը, մտածի, որ երկրաշարժ եղավ, Թուրքիան մի երկու տարի կզբաղվի, մենք էլ զբաղվենք ուրիշ հարցերով՝ եվրատեսիլներով կամ նմանատիպ կարևորությամբ հարցերով»,- ասաց Ռ.Մելքոնյանը։
Նրա խոսքով, Արևելքում պետություններն ու ժողովուրդները չեն հանգստանում, որովհետև Արևելքն ինքն ագրեսիվ տարածք է և այն ժողովուրդներն ու պետությունները, որոնք հանգստանում են, չեն զբաղվում իրենց անվտանգության ամենօրյա ապահովմամբ, դուրս են գալիս պատմության թատերաբեմից։
«Հայաստանն այլ տարբերակ, քան արևելքում գոյություն ունենալ և պայքարել, չունի, Հայաստանի այս պահի իշխանություններից սխալներից մեկն այն է, որ իրենց թվում է՝ իրենք Լյուքսենբուրգի իշխանությունն են, այնպիսի քայլեր են անում, ինչպես այդ պետության պաշտոնյաները։
Ոչ, իրենք շատ բարդ, փխրուն տարածաշրջանի ամենախոցելի պետություններից մեկի իշխանություններն են։ Հետևաբար, մարտահրավերները շարունակում են մնալ»,- ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչքան էլ Էրդողանը հանդիպի, ժպտա, Թուրքիայի քաղաքականությունը մեր հանդեպ մնում է նույնը. Ռուբեն Մելքոնյան
- Կչախի՞ Փաշինյանի «խաղաղության բարաթը» Սևրի պայմանագրին
- Հայկական թուրքագիտությունը շարունակում է գիտական օբյեկտիվ ուսումնասիրությունները․ Ռուբեն Մելքոնյան
- Կարծում եմ՝ Էրդողանն ունի այս ծանր իրավիճակից դուրս գալու ռեսուրսն ու հմտությունը. Ռուբեն Մելքոնյան
- Հայաստանի իշխանությունների սենտիմենտները չեն կարող ազդել Թուրքիայի որոշումների վրա. Ռուբեն Մելքոնյան
- Անկարայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկրորդական է, այլ նպատակներ ունի. Սաֆրաստյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան