Սոս Հակոբյան. Մի կրկեսի պատմություն
«Լեգիստ» իրավաբանական գրասենյակի փաստաբաններ Սոս Հակոբյանը գրում է.
«Մի կրկեսի պատմություն
Հիշու՞մ եք, երկու օր առաջ (անունը դնենք) «Սեդա Սաֆարյանի հետ կապված ինչ-որ մեկը», էկրանին մի գրություն էր թափահարում, այնպես, որ անպայման երևա այդ գրության վրայի դեկտեմբերի 15 նշումը, բայց չերևա թե գրությունը ինչի մասին էր, քանի որ վերջինս անամոթաբար ստում էր, թե Փաստաբանների պալատը դեկտեմբերի 15-ից է կասեցված համարել Սաֆարյանի փաստաբանական արտոնագիրը։
Այս թեմային չէի անդրադառնա, եթե կեղծ տեղեկատվություն տարածողի քույրը, որը համատեղությամբ նաև ՍԴ դատավոր է երեկ (փետրվարի 24-ին) ՀՀ վարչական դատարան չմուտքագրեր հայցադիմում, որով պահանջում է անվավեր ճանաչել Փաստաբանների պալատի որոշումը իր արտոնագիրը նոյեմբերի 30-ից կասեցված համարելու մասին։
Սա արժեհամակարգ է, ուրիշ ոչինչ, խաբելու, մոլորեցնելու, ապօրինի գործելու արժեհամակարգ....
Մեկ անգամ ևս կից ներկայացնում եմ փաստաբանների պալատի որոշումը նոյեմբերի 30-ից (իր դիմելու օրվանից) Սաֆարայանի արտոնագիրը կասեցնելու մասին, որը միայն ընդունվել է դեկտեմբերի 15-ին»։
Ավելի վաղ հրավիրած ասուլիսում «Լեգիստ» իրավաբանական գրասենյակի փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանը հայտարարել էին, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը խախտել է անհամատեղելիության պահանջները, ինչն ունի մեկ հետևանք՝ դատավորի լիազորությունները դադարում են օրենքով սահմանված կարգով։ ԱԺ-ն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ դիմում է ներկայացնում ՍԴ։ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցնելու որոշումը ՍԴ-ն կարող է ընդունել դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով։
Նրանք համարում են, որ Սեդա Սաֆարյանի կողմից խախտվել են նաև կարգապահական կանոնները, ինչի հետևանք կարող է լինել հետևյալ կարգապահական տույժերից մեկի կիրառումը.
1. Նախազգուշացում
2. Նկատողություն
3. Խիստ նկատողություն։
Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավոր լինելուն զուգահեռ շարունակել է փաստաբանական գործունեությունը։
Նրանք Ազգային ժողովին են հանձնել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները ԱԺ հանձնեցին Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը
- Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը վաղը կհանձնվի Ալեն Սիմոնյանին ու խմբակցությունների ղեկավարներին
- Փաստաբան. 32 օր շարունակ Սեդա Սաֆարյանը խախտել է օրենքների պահանջները
- Արսեն Բաբայանը Սեդա Սաֆարյանի մասին անակնկալներ է խոստանում
- Արսեն Բաբայան. Համոզմունք ունեմ, որ չթույլատրված աշխատանքը Սեդա Սաֆարյանը կատարել է վարձատրության դիմաց
- Սոս Հակոբյան. ՍԴ դատավորները պարտավոր են նախաձեռնել քննություն Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով
- ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը. Փաստաբանների ապշանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան