Ադրբեջանական բանակը փաստացի վերածվում է թուրքական արևելյան դաշտային բանակի. Վարուժան Գեղամյան
Հարավային Կովկասում Ադրբեջանը Թուրքիայի շարունակությունն է։ «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Շատերդ լսել եք այն արտահայտությունը, թե Ադրբեջանը Թուրքիայի կրտսեր եղբայրն է, բայց իրականում Ադրբեջանը երբեք չի եղել Թուրքիայի կրտսեր եղբայրը, երբեք չի եղել ուղղակի Թուրքիայի դաշնակից պետությունը։ Ադրբեջանն իր ստեղծման պահից, նույնիսկ դրանից առաջ, երբ հորինվում էր Ադրբեջան պետության կոնցեպտը, հանդիսանում էր Հարավային Կովկասում Թուրքիայի շարունակությոնը, կամ Թուրքիայի նահանգներից մեկ։ Այսինքն՝ Ադրբեջանը Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքական պրոյեկտն է»,- նշեց նա։
Վարուժան Գեղամյանի խսքով՝ 2020 թվականի նոյեմբերից հետո ականատես ենք լինում, թե ինչպես են Ադրբեջանի պետական ամբողջ համակարգը, հասարակական տարբեր կառույցները լիարժեք ինտրեգրվում թուրքական պետության հետ։ Դրա ամենավառ վկայությունն, ըստ նրա, ադրբեջանական բանակի փաստացի վերածումն է թուրքական արևելյան դաշտային բանակի։
Այսինքն, թյուրքագետ փոխանցմամբ, 2020 թվականի պատերազմից հետո տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիայի գլխավոր շտաբը ղեկավարում Ադրբեջանի ԶՈւ-ն։
«Ավելին, պատերազմի ընթացքում էլ, ըստ էության, թուրքական գլխավոր շտաբն էր ղեկավարում գործողություններն արցախյան ճակատում, որը հավելյալ օժանդակություն էր ադրբեջանական կողմին։ Բայց նույնիսկ արյդքան օժանդակությամբ, բացի մի քանի հատվածներից որևէ այլ կողմում թուրքական կողմերը չկարողացան հաջողության հասնել»,- նշեց Վարուժան Գեղամյանը։
Նրա խոսքով՝ թուրքական և ադրբեջանական բանակները ևս ինտեգրվել են։ Դրա վառ վկայությունն, ինչպես նշում է թյուրքագետն, այն է, որ Թուրքիայի գլխավոր շտաբի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ գեներալ Բախտիար Էրսայը, դարձել է Ադրբեջանի նախագահի խորհրդական։
Այսպիսով, ըստ նրա, ժամանակակից Ադրբեջանն էլ ավելի մեծ ծավալով վերածվում է Թուրքիայի ամենաարևելյան նահանգի։
Հարակից հրապարակումներ`
- Ինչքան էլ Էրդողանը հանդիպի, ժպտա, Թուրքիայի քաղաքականությունը մեր հանդեպ մնում է նույնը. Ռուբեն Մելքոնյան
- Իրավական ոլորտում այսօր ունենք այլասերված ժողովրդավարություն. Ալեքսանդր Կոչուբաև
- Հայաստանը դեռևս գոյություն ունի աշխարհաքաղաքական որոշակի բալանսի արդյունքում. Թևանյան
- Այսօրվա իշխանությունների գործունեության ընթացքում Արցախը հայտնվել է անկլավային վիճակում. Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին