«Փաստ». Գրեթե բոլոր մարզպետարաններում, բացի ստուգումներից, լուրջ կրճատումներ են նախատեսվում
«Փաստ» թերթը գրում է.
«Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ գրեթե բոլոր մարզպետարաններում, բացի ստուգումներից, լուրջ կրճատումներ են նախատեսվում։ «Փաստ» թերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ իշխանությունները պլանավորել են, այսպես կոչված, «օպ տ ի մ ա լաց ման» ան վ ա ն տ ա կ ազատվել իրենց համար անցանկալի աշխատակիցներից։
Մեր տեղեկություններով, կրճատումները իրականացվելու են մարտի 1-ից. խոսքը մի քանի տասնյակ աշխատակիցների մասին է, որոնք ոչ միայն չեն ստորագրել աշխատանքից ազատման դիմումները, այլև հայտարարել են, որ իրենց հետ կան կնքված աշխատանքային պայմանագրեր, և իրենք չեն պատրաստվում որևէ արհեստական գործընթացի մաս կազմել։
Ավելին, մեր տեղեկություններով, նրանք իրենց վերադասներին բաց տեքստով հայտնել են, որ մեծ աղմուկ են բարձրացնելու, իսկ ազատման որոշումը վիճարկելու են դատարանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները