Իրավունք 18:15 25/02/2023 Հայաստան

Երկու ազգականներ միմյանց մկրատով և ուրագով հարվածներ են հասցրել, մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում  իրականացվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ 2023թ․ փետրվարի 21-ին, երեկոյան, Երևան քաղաքի Վարդանանց նրբանցքի հասցեներից մեկում կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ընթացքում երկու ազգականների կողմից միմյանց հարվածներ և մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռված քրեական վարույթի շրջանակում կատարվող քննությամբ պարզվել է, որ 2023թ․ փետրվարի 21-ին, ժամը 00:00-ից 01:00-ի սահմաններում, Մ․ Ֆ․-ն կնոջ հետ գնացել է իր ազգական Ռ․Բ․-ի՝ Երևան քաղաքի Վարդանանց նրբանցքում գտնվող տուն՝ նախօրեին վերջինիս որդու կողմից իր ավտոմեքենայով այլ ավտոմեքենայի հարվածելու և դրա հետևանքով կրած վնասի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ժամանակ Մ․Ֆ․-ն, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում իր մոտ գտնվող մկրատի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, երկու անգամ հարվածել է Ռ․ Բ․-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծակած-կտրած, թափանցող վնասվածքներ: Իր հերթին Ռ․Բ․-ն նույն վիճաբանության ժամանակ ուրագով հարվածներ է հասցրել Մ․ Ֆ․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Վերոնշյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու հիմնավոր կասկածանքով նույն օրը Մ․ Ֆ․-ն ձերբակալվել է։

Ռ․Բ․-ն, ով, ստացած մարմնական վնասվածքների պատճառով ի վիճակի չի եղել մասնակցելու վարույթային և քննչական գործողությունների, ճանաչվել է տուժող։ 

Զննությամբ դեպքի վայր հանդիսացող տանը հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության գործիք ուրագը և մկրատը: 

Առողջությանը փոխադարձաբար պատճառված վնասների ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին Մ․ Ֆ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նշված անձին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ներկայացվել է մեղադրանք։

Մ․Ֆ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում ուրագով հարվածներ հասցրած ազգականի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:17
OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները
OVIO-ն հայտարարեց վերաբրենդավորման ավարտի մասին և ամփոփեց գործընթացի արդյունքները։ Վերաբրենդավորման մեկնարկից հետո կարճ ժամանակում ընկերությունը...
Աղբյուր` Panorama.am
14:01
Օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով. ԿԳՄՍ փոխնախարար
«Միքայել Նալբանդյանը գրել է «Իտալացու աղջկա երգը», որն ընդհանրապես ուրիշ տրամաբանությամբ և ուրիշ ակնկալիքներով ստեղծագործություն է եղել»
Աղբյուր` Panorama.am
13:24
Փաշինյանը հանձնարարեց չեղյալ համարել դասասենյակը ՀՀ ԶՈւ գեներալի անունով անվանակոչելու որոշումը
«Նախորդ շաբաթ տեսնում ենք հաղորդագրություն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում դպրոցներից մեկի դասասենյակն անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ցանկացած մազի, մեզի, արյան նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան, հանձնեն. ՔՊ-ական Կարեն Սարուխանյան
«Գյումրիում կառավարման ճգնաժամ ունենք, հիմա էլ ձմեռ է, օր-օրի խնդիրներն ավելանում են, և օր առաջ քաղաքը պետք է կառավարում ունենա»,-...
Աղբյուր` Panorama.am
13:10
Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին. Դուք չեք ծանոթացել գործի նյութերին, այն, ինչ Դուք եք ուզում, որ ասեմ, ես կասեմ՝ նման բան չկա
«Ձեր ազատությունը սահմանափակվե՞լ է, թե՞ ինքանկամ եք ներկայացել դատարան»,-դատական նիստի ընթացքում ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
13:08
Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևանում նոյեմբերի 28-ի կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին...
Աղբյուր` Panorama.am
12:52
Գործադիրը պետական բյուջեից համայնքներին 2 մլրդ 44 մլն դրամ համաֆինանսավորում տրամադրեց
«Ձեզ եմ ներկայացնում սուբվենցիոն ծրագրերը 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով ՀՀ մարզպետների աշխատակազմին 2 մլրդ 43...
Աղբյուր` Panorama.am
12:22
Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարն իրավիճակային լուծում էր. Արմեն Պետրոսյան
Նոյեմբերի  26-ին Իսրայելի և Լիբանանի միջև ուժի մեջ մտավ հրադադարի հաստատման ռեժիմը։ Փորձագիտական շրջանում կանխատեսումներ եղան, թե այն կարող...
Աղբյուր` Panorama.am
12:18
Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանցի կոչը մյուս ուժերին
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կոչով դիմել է...
Աղբյուր` Panorama.am
12:10
Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք
Ակբա բանկի Mastercard քարտապանները մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ հնարավորություն ունեն գնել ավիատոմս և միանվագ ստանալ մինչև 20% քեշբեք՝...
Աղբյուր` Panorama.am
12:06
Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը, անդրադառնալով Ա. Ցանկանյանի պաշտոնի բարձրացմնաը, գրել է. «Հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ,...
Աղբյուր` Panorama.am
11:59
Ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս քան օրհներգին. Նիկոլ Փաշինյան
«Որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս և ուշադրություն...
Աղբյուր` Panorama.am
11:35
Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Քաղաքագետ
«Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում, որը...
Աղբյուր` Panorama.am
11:29
Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է 24 մլն դրամի գողը. Նա կալանավորվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված...
Աղբյուր` Panorama.am
11:23
Նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը. Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ
«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ մենք պետք է որոշում ընդունենք Արթուր Պողոսյանին Քննչական կոմիտեի նախագահ և Էդուրադ...
Աղբյուր` Panorama.am
11:15
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է Շարմազանովին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառմանը։ Պատասխանը նա...
Աղբյուր` Panorama.am
11:00
Այդպես էլ պարզ չէ՝ ինչ չափորոշիչներին չեն համապատասխանել Հայաստանի ուժեղագույն ըմբշամարտիկները
Երևանում նոյեմբերի 20-22-ն անցկացվել է Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը։ ՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8...
Աղբյուր` Panorama.am
10:44
Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է...
Աղբյուր` Panorama.am
10:16
Christie's-ն աճուրդում կներկայացնի դինոզավրերի կմախքներ
Christie's աճուրդի տունը աճուրդ կանցկացնի՝ նվիրված բացառապես երեք դինոզավրերի կմախքներին։ kulturomania.ru-ն գրում է, որ աճուրդը կկայանա...
Աղբյուր` Panorama.am
10:11
Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի ու ԱՄՆ դեսպանները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը նոյեմբերի 27-ին դեսպանությունում հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։ ԴԵսպանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:50
Իտալիայում անցկացվող աշխարհի առաջնությունում շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը խնդիրների լուծման մրցույթում հաղթող է ճանաչվել
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում 2024 թվականի շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացվեց խնդիրների լուծման...
Աղբյուր` Panorama.am
09:45
Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պարզվում է, որ կառավարությունը ներքին կարգով ձգում է...
Աղբյուր` Panorama.am
09:30
Հարավային Կորեայի մայրաքաղաքում եղանակը ռեկորդ է սահմանել
Հարավային Կորեայի մայրաաղաք Սեուլում եղանակը ռեկորդ է սահմանել։ Նոյեմբերը դարձել է ամենաձյունառատը վերջին 100 տարվա ընթացքում։ Միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:25
Շերը ցանկանում է ավարտել երաժշտական կարիերան
Ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը՝ Շերիլին Սարգիսյանը, որոշել է ավելի քան 60 տարվա բեմական գործունեությունից հետո ավարտել երաժշտական կարիերան։...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հազարավոր լիբանանցիներ վերադառնում են իրենց տները Իսրայելի և Հեզբոլլահի միջև հրադադարի հաստատումից հետո
Հազարավոր լիբանանցիներ, որոնք տեղահանվել էին Իսրայելի և Հեզբոլլահի զինյալների միջև պատերազմի պատճառով,  չորեքշաբթի՝ հրադադարի հաստատումից...
Աղբյուր` Panorama.am
09:17
Սիրիացի հակակառավարական ուժերի գրոհայինները խոշոր հարձակում են սկսել Հալեպի մոտակայքում
Սիրիայում զինված խմբավորումները Հալեպ նահանգի արևմտյան գյուղական շրջաններում հարձակում են սկսել կառավարական զորքերի դեմ։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
09:11
Երևանում շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ
Նոյեմբերի 27-ին, ժամը 17:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 28-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 28-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.27 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:58
ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը
ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումով դատարան ներկայացված գործի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}