«Դռակուլա օփեն» մրցաշարում երեք հայ բռնցքամարտիկներ հաղթել են ադրբեջանցի մարզիկների
Հայաստանից 7 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Ռումինիայում ընթացող «Դռակուլա օփեն» անվանումը կրող մրցաշարի կիսաեզրափակիչ, ևս մեկ մարզիկ արդեն եզրափակիչում է։
Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի հաղորդմամբ, մեր բռնցքամարտիկներից 3-ը` 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը և 71 կգ քաշային Արման Միսկարյանը կիսաեզրափակիչ տանող ճանապարհին հաղթել են ադրբեջանցի մարզիկների։
Ռումինայում ընթացող ստուգատեսին Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մեր ընտրանին մասնակցում է 14 մարզիկով և ապահովել է 8 մեդալ։ Մրցաշարին մասնակցում է 30 երկրի ներկայացուցիչ։ Կիսաեզրափակիչները կկայանան այսօր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան