Ուկրաինուհին մոր, որդու և շան հետ ապաստան է ստացել բրիտանացի նախարարի ընտանիքում
Մեծ Բրիտանիայի էներգետիկ անվտանգության և կլիմայական չեզոքության նախարար Գրանտ Շապսն իր տանը ապաստան է տվել ուկրաինացի փախստականին, իսկ նրա ամուսինը մնացել է հայրենիքում։
Sky News-ին տված հարցազրույցում նրանք պատմել են, որ բրիտանացի նախարարի տանը, որտեղ նա բնակվում է կնոջ և երեխաների հետ, այժմ ապրում են ուկրաինացի փախստական Սնեժանա Չայկինան, նրա մայրը, յոթամյա որդին՝ Նիկիտան և նրանց շունը։
Շապսի խոսքով՝ նրանք երջանիկ են, սպասվում է, որ ուկրաինացիները այնտեղ կմնան նաև առաջիկա ամիսներին։ Անցյալ տարվա ապրիլին ժամանելով Բրիտանիա՝ փախստականները տեղավորվել են Շափսի ավագ որդու սենյակում։
Սնեժանա Չայկինան ասել է, որ աշխատում է հեռակա կարգով և անընդհատ շփվում է ուկրաինացի գործընկերների հետ։ Նրա ամուսինը, ով ոտքի վնասվածքի պատճառով բժշկական հիմքերով հեռացվել է, վերջերս մեկնել է Լեհաստան և հույս ունի վերամիավորվել Մեծ Բրիտանիայում իր ընտանիքի հետ:
Նրա խոսքով՝ ինքն ու Շապսը «շատ ընդհանրություններ ունեն», բայց նրանք չեն քննարկում Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, բացառությամբ Ուկրաինայի իրավիճակի:
«Մենք միասին ուտում ենք, տան այլ գործեր ենք անում։ Դա մեծ ընտանիք է»,- ասել է Շապսը։
Անցյալ տարվա մարտին Մեծ Բրիտանիայի իշխանությունները գործարկել են «Տներ Ուկրաինայի համար» ծրագիրը, որը թույլ է տալիս անհատներին, բարեգործական կազմակերպություններին, համայնքային խմբերին և ձեռնարկություններին ժամանակավոր և անվճար բնակարաններ տրամադրել փախստականներին, ինչի համար բրիտանացիներին փոխհատուցում է տրվում։