Ռուբեն Վարդանյան. Համոզված եմ, որ Արցախի իշխանության մոտ չկա ամեն օր ու ամեն ժամ պայքարելու պատրաստակամություն
«Խորապես համազված եմ, որ Արցախի իշխանության մեջ չկան մարդիկ, որոնք ցանկանում են հանձնել Արցախը։ Բայց նաև խորապես համոզված եմ, ցավոք, Արցախի իշխանության մոտ չկա ըմբռնում, թե ինչ է նշանակում պայքարել, չկա ամեն օր պայքարելու պատրաստակամություն»,-Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Արցախի՝ պաշտոնանկ արված պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նրա համոզմամբ, Արցախի իշխանության մոտ չկա պատասխանատվություն ստանձնելու, ծանր որոշումներ ընդունելու պատրաստակամություն։
«Ցավոք սրտի, սովորական կյանքով ապրելու ցանկությունը մեծ է, օրինակ, աշխատանքի չգնալու»,-նշեց նա՝ ավելացնելով, որ շատերը չեն հասկանում խնդրի սրությունը, իսկ իր թերացումը եղել է այն, որ չի կարողացել բացատրել, որ կանգնած ենք նոր Սարդարապատի առջև։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան