Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակչում վաստակեց 15.133 միավոր և գրավեց առաջին տեղը` դառնալով ոսկե մեդալակիր:
Ամփոփելով առանձին գործիքների Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը՝ Հայաստանի ներկայացուցիչներից Արթուր Դավթյան՝ ոսկե մեդալակիր, Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում զբաղեցրել է 2-րդ տեղը, Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում՝ 3-րդ տեղը։
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնում են, որ առանձին գործիքների Աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու մարտի 1-4-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում, որին Հայաստանը կմասնակցի հետևյան կազմով.
մարզիկներ՝
Հարություն Մերդինյան
Արթուր Դավթյան
Վահագն Դավթյան
Արթուր Ավետիսյան
Գագիկ Խաչիկյան
մարզիչներ՝
Սոս Սարգսյան
Հայկ Նազարյան
մրցավար՝
Հակոբ Սերոբյան
Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք Աշխարհի Առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան