Լևոն Արոնյանը հաղթել է «WR Chess Masters» մրցաշարում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը հաղթել է «WR Chess Masters» մրցաշարում:
Արոնյանը, Նեպոմնյաշչին և Գուկեշը 9 հնարավորից վաստակել են 5.5 միավոր։ Միավորների հավասարության պատճառով անցկացվել է փլեյ-օֆֆ, որտեղ հայ շախմատիստը հաղթել է բոլոր խաղերում և դարձել մրցաշարի հաղթող:
Փլեյ-օֆֆում Լևոնը 2:0 հաղթել է Գուկեշին և 1:0 Նեպոմնյաշչիին:
Լևոն Արոնյանը նաև բարելավել է իր վարկանիշը 9.4 կետով և այժմ 2745 է:
Հարակից հրապարակումներ`
- Արոնյանն ու Գուկեշը միմյանց դեմ կմրցեն «WR Chess Masters» մրցաշարի վերջին խաղափուլում
- WR Chess Masters մրցաշարում Արոնյանն առաջատարն է
- Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է տոներին, Արցախում 120 հազար հայ շրջափակման մեջ է. Լևոն Արոնյան
- Լևոն Արոնյանը հաղթել է Էլշան Մորադիաբադին
- Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Լևոն Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան