Արսեն Բաբայանը՝ Սաֆարյանի «հերթական ստերի» մասին
«Լեգիստ» ընկերության փաստաբան Արսեն Բաբայանը կրկին արձագանքել է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի եղբոր հայտարարություններին՝ դրանք որակելով «հերթական ստեր»։
Ֆեյսբուքյան իր էջում փաստաբանը մանրամասնել է.
«Հերթական ստերը Ստյոպա Սաֆարյանի հերթական եթերի ընթացքում
1. Նա հայտնում է, թե երկար էին սպասել, որ վերջապես ես և Սոս Հակոբյանը հրապարակենք Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը, որտեղ նշված է, որ Սեդա Սաֆարյանի արտոնագրի գործողությունը կասեցվում է նոյեմբերի 30-ին:
- Այդ փաստաթուղթը մենք հրապարակել էինք դեռևս փետրվարի 10-ի մեր ասուլիսում: Ի դեպ՝ առանձնահատուկ ուշադրություն էինք հրավիրել (կարմիրով ընդգծել էինք) նոյեմբերի 30-ի հանգամանքը:
2. Նա հայտնել է, թե մենք հրապարակել ենք այլ իրավական ակտ, իսկ ինքը՝ այլ: Մենք՝ քաղվածք, իսկ ինքը՝ որոշում:
- Մենք հրապարակել ենք հենց այդ որոշման քաղվածքը, ուստի՝ հրապարակել ենք նույն իրավական ակտը: Ս.Սաֆարյանի այս անհեթեթ պնդումը, հավանաբար, Սաֆարյանական կիսագրագիտության հետևանք է:
3. Նա հայտնում է, թե Սեդա Սաֆարյանի կողմից դեկտեմբերի 28-ին ստորագրած վերաքննիչ բողոքը 168.ամ լրատվականը վերցրել է իմ ֆեյսբուքյան հրապարակումից: Թե նախ ես եմ դա հրապարակել, հետո 168-ը:
- Մեր փետրվարի 10-ի ասուլիսում էլ հայտնել եմ, որ 168-ը այդ լուսապատճենը հրապարակել է առաջինը: Իսկ ես դա վերցրել և հրապարակել եմ հենց 168 ժամ լրատվականից:
4. Նա պնդում է, թե մենք հրաժարվել ենք Սեդա Սաֆարյանի կողմից առանց արտոնագրի փաստաբանությամբ զբաղվելու փաստից այն պատճառով, որ արդեն իմացել ենք արտոնագրի կասեցման մասին և այլևս չէինք կարող այդ խնդիրը բարձրաձայնել:
- Մենք երբեք չենք հրաժարվել մեր այդ պնդումից: Իսկ ԱԺ դիմել ենք միանգամայն այլ հիմքով, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու (անհամատեղելիություն) հիմքով, քանի որ ինքներս ենք այդ փաստն առաջինը բացահայտել և առաջին անգամ այդ մասին հանրությունն իմացել է փետրվարի 10-ին մեր ասուլիսից: Ինչ վերաբերվում է ներկայացուցչության (փաստաբանություն) հիմքին, ապա ՍԴ մասին օրենքի համաձայն այդ արարքը չի դասվում էական խախտումների շարքին, ուստի ՍԴ երեք դատավորի կողմից նախաձեռնությունը բավարար էր: ՍԴ 3 այդպիսի դատավոր չգտնվեց: Իսկ անհամատեղելիության հիմքով լիազորությունները դադարեցնելու պահանջ ներկայացնելու բացառիկ իրավունքը պատկանում է հենց Ազգային ժողովին և հենց այդ հանգամանքից ելնելով էլ մենք դիմել ենք Ազգային ժողովի նախագահին և բոլոր խմբակցությունների ղեկավարներին:
5. Նա պնդում է, թե «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվել է ՍԴ խորհրդապահական սենյակից արտահոսած տեղեկություններ: Թե այդ տեղեկությունները ես եմ փոխանցել թերթին:
- «Ժողովուրդ» օրաթերթը հենց այդ հոդվածում հստակ հայտնել է, որ աշխատակարգային նիստի արձանագրության քաղվածքը ստացել է Սահմանադրական դատարանից պաշտոնական խողովակով, օրենքով սահմանված հարցման միջոցով:
6. Նա հայտնել է, որ հայրս 2008-ի մարտի 1-ի գործով լինելով ՀԿԳ քննիչ ինչ-որ ապօրինություններ է կատարել ընդդիմադիրների նկատմամբ:
- Հայրս 2004-ին նշանակվել է որպես Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազ, ազատվելով ՀԿԳ քննիչի պաշտոնից և որևէ առնչություն չի ունեցել ու չէր էլ կարող ունենալ մարտի 1-ի գործի քննության կամ դրանով անցնող անձանց հետ:
7. Նա պնդում է, որ Սոս Հակոբյանը եղել է Կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի անդամ և ՀՀԿ անդամ:
- Սա շատ ծիծաղելի է: Նույնիսկ ՀՀԿ-ականները ծիծաղեցին: Այս մասին կարծում եմ Սոսը կխոսի:
8. Նա պնդում է, որ Սեդա Սաֆարյանի կողմից վարչական դատարան դիմելու մասին մեր հրապարակած լուրը մամուլում չի հայտնվել հատուկ նպատակներով:
- Հենց Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջում կարող եք տեսնել իր կողմից հրապարակված մամուլի նյութը այդ մասին: Հավանաբար մոռացել էր, որ ինքն արդեն հրապարակել էր:
Վերջում Ստյոպա Սաֆարյանը առերևույթ կատարում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարք, սպառնում է փաստաբաններին տեղեկություն հրապարակելով, եթե չկատարեն իր պահանջը:
Ինչ վերաբերվում է Ստյոպա Սաֆարյանի այն պնդմանը, թե Սեդա Սաֆարյանը Փաստաբանների պալատին դիմումով խնդրել է արտոնագրի գործողությունը կասեցնել դեկտեմբերի 8-ից (նշել է կոնկրետ ժամկետ), եթե իսկապես այդպես է, ապա ինձ համար այդ հանգամանքը անհասկանալի է, թե ինչու է Խորհուրդը կասեցրել ոչ թե դեկտեմբերի 8-ից, այլ՝ նոյեմբերի 30-ից: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ մեր կողմից ԱԺ ներկայացրած միջնորդության հետ դա առնչություն չունի, ուստի չեմ պատրաստվում լրացուցիչ հետազոտել նշված հանգամանքը: Դատարան են դիմել, կարծում եմ լուծում կստանա հարցը:
Մնացածն այս 8 ստերի լիրիկական ներկայացումն է, որը տևել է շուրջ 1,5 ժամ:
Հ.Գ. Այո, նստել ու նայել եմ, որ բացահայտնեմ ստախոսությունները: Գիտեմ, որ դուք չեք նայել ու լավ չեք հասկանում, թե ինչի մասին է այս ամբողջը»։
Հարակից հրապարակումներ`
- Սոս Հակոբյան. Մի կրկեսի պատմություն
- Արսեն Բաբայան. Փաստացի, արձանագրենք, որ ապօրինի կերպով զավթված այս կառույցը օրեցօր գրավում է նոր բարձունքներ
- Սոս Հակոբյան. Այս պահին փաստաբանները փորձում են այնպես անել, որ քննիչի և ոստիկանի պաշտոնը բծավոր տիֆի պես ատելի չդառնա
- Փաստաբան. 32 օր շարունակ Սեդա Սաֆարյանը խախտել է օրենքների պահանջները
- Արսեն Բաբայանը Սեդա Սաֆարյանի մասին անակնկալներ է խոստանում
- Արսեն Բաբայան. Համոզմունք ունեմ, որ չթույլատրված աշխատանքը Սեդա Սաֆարյանը կատարել է վարձատրության դիմաց
- Արսեն Բաբայան. Տեսնես Վովը բան չունի՞ ասելու
- Սոս Հակոբյան. ՍԴ դատավորները պարտավոր են նախաձեռնել քննություն Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան