Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին
Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան միջնորդությունը՝ դադարեցնելով Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները էական կարգապահական խախտումի հիմքով։ Այս մասին ԲԴԽ նիստում հայտարարեց ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը՝ հրապարակելով ԲԴԽ որոշումը։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
Նաիրա Հովսեփյանը պարզաբանեց, որ Զարուհի Նախշքարյանն արդեն ունեցել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, որը հանված չէ։
«Դատավոր Նախշքարյանն Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հրապարակային կարծիք է հայտնել, ինչպես նաև հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատարանի գործողությունները, ինչը համարվում է դատավորի վարքագծի կանոնների խախտում»,- ասաց Նաիրա Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ, որի փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա.Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։
ԲԴԽ 2022թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ դատավոր Ա.Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել էին՝ գերբեռնվածության պայմաններում աշխատելիս չորս գործով վճիռները տևական ժամանակով ուշացնելու համար։
Հիշեցնենք, որ նախկինում էլ արդարադատության նախարարությունը երեք միջնրոդություն էր ներկայացրել Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ, որոնիցի երկուսը մերժվել էին, իսկ մեկը՝ բավարարվել, և դատավորին հայտարարվել էր խիստ նկատողություն։
Հարակից հրապարակումներ`
- Այս վարույթի նախաձեռնումը եղել է կողմնակալ, այն իր բնույթով խտրական է. դատավոր Նախշքարյանի պաշտպան
- Զարուհի Նախշքարյան. Ես կանգնած եմ իմ լիազորությունների դադարեցման վտանգի առջև, իրավունք ունեմ հարցերը հնչեցնել մինչև վերջ
- Դատավոր Նախշքարյանը համարում է՝ վարույթը պետք է կարճվի
- Փաստաբան. Դատավոր Նախշքարյանը չի ասել՝ ես ձեր տիրու մերը
- Դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչները հրապարակել են նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱՆ միջնորդությունը
- ԱՆ-ն դիմել է ԲԴԽ-ին Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ
- Զարուհի Նախշքարյան. Այս պայմաններում որքանով է «մեղադրանքը» արդարացի՝ որոշեք ինքներդ
- ԱՆ-ն ու ԲԴԽ-ն պարտավոր են նախ խնդիրները լուծեն, հետո միայն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցեն. Նախշքարյան
- Կամ բարի եղիր և հրապարակիր դատավորների անուններ, որոնք կոռումպացված են, կամ մի նսեմացրու դատական իշխանության հեղինակությունը. Նախշքարյանը՝ նախարարին
- Ես աջակցելու եմ դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածությանը. Զարուհի Նախշքարյան
- Չի կարող ինքնանպատակ լինել իրեն դուր չեկող անձանց հեռացնել համակարգից. դատավոր Զարուհի Նախշքարյան
- ԲԴԽ-ն մերժեց դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին