Գևորգ Դանիելյան. Սումգայիթյան ջարդերն իրենց վայրագությամբ բնավ չէին զիջում Հայոց եղեռնին
Իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Այսօր խորհրդային ադրբեջանում՝ խորհրդային իշխանությունների եթե ոչ հրահրմամբ, ապա բացահայտ թողտվությամբ սկսվեց սումգայիթյան ջարդը: Օրեր տևած այս ջարդերին խորհրդային զորքերը ուշանում էին ընդամենը «մի քանի ժամ»՝ ըստ Գորբաչովի մեկնաբանության:
Դրվագները իրենց վայրագությամբ բնավ չէին զիջում Հայոց եղեռնին: Անգամ շատ բան տեսած պրակտիկ աշխատողներիս ապշեցնում էին փողոցում բռնաբարության, գլխատման և այլ սահմռկեցուցիչ տեսարանները: Նպատակը ադրբեջանը իսպառ հայաթափելու միջոցով Արցախյան ազատագրական պայքարը բնում խեղդելն էր:
Այս և նմանաբնույթ իրադարձություններն էին, որ ստիպեցին Արցախցուն անկախանալ և տնօրինել սեփական ճակատագիրը, ինչը դեռևս շատերը, այդ թվում՝ միջազգային հանրույթ կոչված, հավուր պատշաճի չեն գիտակցում:
Խոնարհումս երջանկահիշատակ փաստաբան Ռուբեն Սահակյանին, որը, անսալով իրական վտանգը, անձամբ մեկնեց Սումգայիթ և պաշտպանեց տուժողների շահերը, ինչը նաև պետք է երաշխիք լիներ, որպեսզի իր շնորհիվ հնարավորինս անաչառ արձանագրված փաստերը նպատակասլաց օգտագործվեին հաջորդ սերնդի կողմից:
Ասելիքս չի վերաբերում մերօրյա զուտ կենցաղային աննշան տեսարանները բուռն քննարկման նյութ դարձնելու սիրահարներին ....»։
Հարակից հրապարակումներ`
- Սումգայիթյան ջարդերի տարելիցի օրը Լավրովը Բաքու է մեկնել
- Հայերին ցեղասպանելու թուրքական վաղեմի քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա. Բեգլարյան
- «Սումգայիթ 1988» խորագրով վիրտուալ ցուցահանդես` նվիրված սումգայիթյան զոհերի հիշատակին
- Արցախի ԱԳՆ. Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան