Էդ երևի անցած տարվանից ասել եմ՝ 0 արդյունք.Հրաչյա Սարգսյան
«Մենք ամեն տարի ճանապարհների սպասարկման համար գումար ենք հատկացնում և դրանք նաև Հյուսիս-Հարավի նոր ճանապարհներն են, որոնք անցնում են երևանի միջով»,-երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանա ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և հանձնարարեց մրցույթ հայտարարել և ֆինանսական միջոցներ հատկացնել
Քաղաքապետը հայտնեց, որ պետք է այդ ճանապարհների ընթացիկ սպասարկումներ իրականացվի, որ իրենք միշտ բարեկարգ վիճակում լինեն:
«Երեկ Աշտարակ-Դավթաշեն հատվածում և քաղաքով բավականին պտտվում էին և այնտեղ խնդիրներ կան, որ պետք է լուծվի: Պարոն Սրգսյան ձեզ էլ է վերաբերվում այնտեղ նշանների խնդիր կա, էդ երևի անցած տարվանից ասել եմ՝ 0 արդյունք»,-ասաց քաղաքապետը և, դիմելով Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանին, առաջարկեց 3-շաբաթյա ժամկետով հանձնարարական ձևակերպել:
Հարակից հրապարակումներ`
- Այնտեղ տեղեր կային, որ շատ փնթի գործ էին արել՝ բառիս բուն իմաստով.Հրաչյա Սարգսյանը՝ նոր կանգառասրահների մասին
- «Հրապարակ». Երևանի ավագանու երեկվա նիստը Հրաչյա Սարգսյանի դեմ արշավ էր հիշեցնում
- Քանի որ դուք այստեղ եք՝ չենք կարողանալու լղոզել, հիմա ինչո՞ւ եք կռիվ անում. Հրաչյա Սարգսյանը՝ Անի Խաչատրյանին
- Լենտերն էլ այդպես օդում թռնում էին, ես եմ կտրել. Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա