Երևանի մնջախաղի պետական թատրոնը միջազգային փառատոնին կմասնակցի երկու ներկայացմամբ
«Человек театра» 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի ռեժիսոր և դերասանուհի Նաիրա Եդիգարյանի «Դեպի ներս» մոնոներկայացմամբ և Արսեն Խաչատրանի «Օֆլայն» պսիխոդրամայով։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը փառատոնի շրջանակներում հրավեր է ստացել և ներառված է որպես ժյուրիի անդամ։
«Այս երկու բեմադրությունում արծարծվող թեմաներն արդիական են, ժամանակակից լուծումներով են, հարմար փոքր չափերի թատրոն ասված փառատոնի համար, երիտասարդական են»,- Panorama.am-ին ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի PR մասնագետ Կիմի Գալստյանը։
«Օֆլայն» պսիխոդրամա. «Այն մասին, թե որքան ենք հեռացել օֆլայն կյանքից, և անդադար օնլայն լինելով, չենք նկատում ամենակարևորը. մենք կորցրել ենք իրար զգալու հատկությունը...
Ներկայացման հերոսները փորձում են ցույց տալ՝ որքան վտանգավոր կարող է լինել անկենդան շփման քառակուսում հայտնվելն ու փնտրում են դեպի իրական կյանք եւ էմոցիաներ տանող ելքեր...»։ Ռեժիսոր` Արսեն Խաչատրյան։
«Դեպի ներս» մոնոներկայացում. «Կին գայլը չգիտի՝ գայլից է մարդու վերածվել, թե մարդուց գայլի. այնքան վաղուց է կորցրել սեփական դեմքը, որ մտածում է արժանի չէ նույնիսկ իր բաժին լույսին։ Ինքնամաքրման ճանապարհի որոնումները տարբեր են, մինչև իսկ սեփական դահիճը դառնալու փորձը։ Բայցպետք է գնալ «Դեպի ներս», ամեն ինչ սկսել նորից, հաշտվել ինքդ քեզ հետ, բաց չթողնել քո լույսը ևապրել, ապրել ու ապրել... »։ Բեմադրիչ և դերակատար՝ Նաիրա Եդիգարյան։
Երկու բեմադրությունն էլ Չելյաբինսկի հանդիսատեսին կներկայացվեն մարտի 3-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ստանիսլավսկու անվան ռուսական և Երևանի մնջախաղի թատրոնների համատեղ նախագիծը
- Միջազգային թատերական փառատոնում կներկայացվի Երևանի Մնջախաղի թատրոնի «Շերանիկ» բեմադրությունը
- «Լեգենդի հետքերով». պրեմիերա՝ Մնջախաղի թատրոնում
- Հերոսը՝ գայլ կինն է. Մնջախաղի պետական թատրոնի պրեմիերան