Իրանի սահմանները վերահսկելու են ԱԹՍ-ներով
Իրանի ոստիկանության ուժերի հրամանատարը հայտարարել է, որ «առաջիկայում Իրանի արևելյան սահմանները կհսկվեն ԱԹՍ-ներով: Այս պահին համապատասխան տեխնիկան Սիստան և Բալուչեստան նահանգի ճանապարհին է», գրում է ParsToday-ը։
Նահանգի կենտրոն Զահեդան քաղաքում, Ահմադեռզա Սադան հայտարարել է. «Ոստիկանության ուժերի գործողությունների արդյունքում, նահանգում անվտանգություն է հաստատվել: Ոստիկանական ուժերը թույլ չեն տա որևէ մեկին խաթարել ժողովրդի անվտանգությունը»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի ոստիկանապետը հավելել է, որ «Սիստան և Բալուչեստան նահանգը երկրի երկրի ամենաապահով նահանգներից է, չնայած այն բոլոր չարիքներին, որ թշնամիները գործադրել են այստեղ»:
Իրանի զինված ուժերը վերջին տարիներին ապահովում են երկրի սահմանների անվտանգությունը: Իսկ սահմանապահ ուժերը մշտապես հյատարարել են, որ պատրաստ են դիմակայել ահաբեկչական խմբավորումներին ու չարագործներին: