«Հայաստանը խաղաղություն է ուզում, Ալիևը Երևանն է ուզում». Ակցիա ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան դիմաց
Փետրվարի 26-ին՝ ի հիշատակ 1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած զանգվածային հայկական ջարդերի ԱՄՆ-ում ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Երիտասարդական միության անդամներն իրականացրել են բողոքի ակցիա։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը և կանգնեցնել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող մեքենան:
Ցուցարարների ձեռքին եղել են անգլերեն գրություններով պաստառներ. «Նախագահ Բայդեն, դադարեցրու ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին», «Արցախն ուժեղ է», «Նախագահ Բայդեն, կանգնեցրու հայկական երկրորդ ցեղասպանությունը» և այլն:
Ցուցարարները վանկարել են. «Հայաստանը խաղաղություն է ուզում, Ալիևը Երևանն է ուզում», «Մենք հիշում ենք Սումգայիթը»:
Հարակից հրապարակումներ`
- Սումգայիթյան ջարդերի տարելիցի օրը Լավրովը Բաքու է մեկնել
- Հայերին ցեղասպանելու թուրքական վաղեմի քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա. Բեգլարյան