Չիկոյի գործով Արամ Վարդևանյանն ինքնաբացարկ հայտնեց դատավոր Ֆարխոյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կ. Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում է ԱԱԾ փոխգնդապետ, ԶՄՊԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար, «Ալֆայի Չիկո» անունով հայտնի Արամ Գասպարյանի գործով դատական նիստը։
Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։
«Իմ կողմից ներկայացված միջնորդությունը բաղկացած է երկու հիմքերից, որոնցից յուրաքանչյուրն առանձին հանդիսանում են այնպիսի հիմքեր, որի շրջանակներում դատարանը, մեր գնահատմամբ, պարտավոր է սույն գործի քննությունից հայտնել ինքնաբացարկ»,-միջնորդությունը ներկայացնելիս կարծիք հայտնեց փաստաբանը։
Վարդևանյանը, ներկայացնելով ինքնաբացարկի առաջին հիմքը, հիշեցրեց, որ մինչև 2021 թ. գործել է քրեական գործերի մակագրման պատահականության սկզբունքը՝ համակարգչային մակագրման միջոցով, 2021-ի հուլիսին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում հայտարարություն տարածվեց, որ համակարգն առգրավվել է, ավելի ուշ պարզվեց համակարգի բանալիներն են առգրավվել։
Փաստաբանը նկատեց, որ Դատական օրենսգիրքը բանալիների առգրավումը որևէ կերպ հիմք չի դիտարկում, որ Հայաստանում իրավակիրառ պրակտիկան զարգանա առանց էլեկտրոնային մակագրման հնարավորության։
Վարդևանյանը հիշեցրեց, որ Արամ Գասպարյանի գործը անցած տարվա ապրիլին Սյունիքի ընդհանւոր իրավասության դատարանի դատավոր Սեպխանյանը որոշեց ընդատության կարգով գործը փոխանցվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան, այն մակագրվել է դատավոր Ֆարխոյանին դատարանի նախագահի կողմից։
«2023-ի հունվարին, երբ ներգրավվեցի այդ գործում, ուշադրություն չէի դարձրել այս փաստին։ Բայց Դատալեքսում էլ հստակ նշում կա, որ մակագրումը կատարվել է դատարանի նախագահի կողմից։ Այլ խոսքով, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը որոշել է, որ այս գործը պետք է քննեք հենց Դուք»,-ասաց Վարդևանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Շատ վատ երևույթ է, երբ մարդը 550 օրից ավելի գտնվում է անազատության մեջ
- Արամ Գասպարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
- Արամ Գասպարյանի գործով դատական ակտը կհրապարակվի այսօր
- Վարդևանյան. Արամ Գասպարյանը վերջին տարիների քրեական հետապնդումների բացառիկ ռեկորդակիր է դառնալու
- Դատարանին Արամ Գասպարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել
- Արամ Գասպարյանն ազատ արձակվեց 20 մլն դրամ գրավի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան