Սպառողական գները հունվարին աճել են 8.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.5%-ով, իսկ 2022 թ-ի դելտեմբերի համեմատ նվազել է 46.1%-ով։
Այսպիսով, ըստ Վիճկոմիտեի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս առաջին ամսում աճել է 1.4%-ով, իսկ 2022թ-ի դեկտեմբերի համեմատ նվազել՝ 41.9%-ով:
Շինարարության ոլորտում հուվարին արձանագրվել է 12.2%-ի աճ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում գրանցվել է 1.5%-ի անկում։
Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ աճել են 17.7%-ով, ծառայությունների ծավալն էլ (առանց առևտրի)՝ 25.9%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.1%-ով, իսկ 2022 թ-ի դեկտեմբերի համեմատ՝ 1.4%-ով։
Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում էլ հունվարին արձանագրվել է 93.8%-ի աճ, ընդ որում` արտահանումն ավելացել է 2.3 անգամ, ներմուծումը՝ 72.5%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան