Հզոր երկրաշարժ՝ Չինաստանի և Ղրղզստանի սահմանին
5,6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի և Ղրղզստանի սահմանին, տեղի է ունեցել երկուշաբթի՝ Աստանայի ժամանակով 05:58-ին (Մոսկվայի ժամանակով 03:58-ին), հայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթի քաղաքից 278 կիլոմետր հարավ-արևելք՝ Ղրղզստանի և Չինաստանի սահմանին: Երկրաշարժի էներգետիկ դասը կազմում է 12,1 բալ, մագնիտուտը՝ 5,6, օջախի խորությունը՝ 10 կիլոմետր»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասված է նախարարության հայտարարության մեջ։
Բացի այդ, սեյսմոլոգների տվյալներով, մի քանի ժամ առաջ՝ Աստանայի ժամանակով 03:42-ին նույն շրջանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները զգացվել են Ալմաթիում ՝ 2 բալ ուժգնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան