Մարմնամարզության հավաքականը մեկնել է Դոհա
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտվել է սպորտային մարմնամարզության առանձին գործիքներից աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես են եկել և հաղթողի պատվին արժանացել անվանի հենացատկորդ Արթուր Դավթյանը:
Նժուգթափերում երկրորդը ճանաչվել է շնորհալի Գագիկ Խաչիկյանը:Դա նրա առաջին հաջողությունն է մեծահասակների մրցումներում:
Օղակների վրա երրորդ տեղով բավարարվել է Արթուր Ավետիսյանը:
Մրցավարտից հետո մեր հավաքականը մեկնել է Դոհա, որտեղ կմասնակցի մարտի մեկին սկսվող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան