Ber-Ber-ն ու Վայլդբերիզ-ը տուգանվել են
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը:
Ուսումնասիրության արդյունքում ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն), «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ի վերաբերյալ հարուցվել են վարույթներ՝ առաքումների ժամկետների առնչությամբ կատարված հրապարակումների միջոցով հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:
Արդյունքում Ber-Ber ծառայությունը ևս մեկ անգամ տուգանվել է:
.«Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ն ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը և միջնորդել կիրառել արագացված վարույթ։
«Վայլդբերրիզ» և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների վերաբերյալ հարուցված վարույթները դեռևս շարունակվում են։ Բացի այդ, Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 13 497 160 ՀՀ դրամի չափով տուգանք։
Հանձնաժողովից հիշեցնում են՝ հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերին ընդհանուր շուրջ 83 մլն դրամի տուգանք էր կիրառել «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ջորջն ուշանում է. Globbing-ի պատվերների 2/3-ն առաքվել է ժամկետի խախտմամբ
- ՄՊՀ-ն 83 մլն դրամով տուգանել է Globbing-ին, ONEX-ին և Ber-Ber-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան