Nokia-ն 60 տարվա մեջ առաջին անգամ փոխել է իր լոգոտիպը
Ֆիննական Nokia ընկերությունը 60 տարվա մեջ առաջին անգամ կփոխի իր լոգոտիպը։ Դա պայմանավորված է ընկերության բիզնես ռազմավարության փոփոխությամբ և սմարթֆոնների հետ ասոցացումից ազատվելու ցանկությամբ։ Այս մասին Reuters-ին հայտնել է ընկերության տնօրեն Պեկկա Լունդմարկը:
Նրա խոսքով՝ մարդկանց մեծամասնությունը իրենց ապրանքանիշը դեռևս կապում է բջջային հեռախոսների հետ, չնայած որ բիզնեսը վաճառվել է մոտ մեկ տասնամյակ առաջ: Ուստի, վերափոխումը նպատակ ունի սպառողներին հիշեցնել ընկերության նոր ռազմավարության մասին:
«Ներկայումս մենք բիզնես տեխնոլոգիաների ընկերություն ենք»,- ընդգծել է տնօրենը։
Ընկերության ղեկավարությունը կարծում է, որ իրենք հաջողությամբ ավարտել են բիզնես գործընթացների վերագործարկումը, այժմ Nokia-ն մտադիր է արագացնել դրանք և ընդլայնել իրենց գործունեությունը համաշխարհային առաջատարի հասնելու համար։
Ընկերության նոր պատկերանշանը խորհրդանշում է կենսունակ, դինամիկ և ժամանակակից Nokia-ն՝ ցուցադրելով դրա արժեքներն ու նպատակները։ Այն նախագծվել է որպես համագործակցության խորհրդանիշ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան