Օրթեզավորում՝ վիրավորում ստացած զինվորներին կյանքի հուն վերադարձնելու նպատակով Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն»-ը դարձյալ ձեռքբերում ունեն. 22-ամյա Հայկի պատմությունը
22-ամյա Հայկը մինչև բանակ զորակոչվելը երազել է ֆիլմերում նկարահանվելու կամ մոդելային կարիերայով զբաղվելու մասին: Հաջողել է դրվագներում հայտնվելու հարցում:
Քառասունչորսօրյայի ժամանակ, անօդաչուի արկից գլխի հատվածում ստացած վիրավորումից հետո, Տավուշի մարզում ապրող երիտասարդը վերագնահատել է հետագա կյանքը: Իր կամքից անկախ՝ առաջնային են դարձել նորից ոտքի կանգնելը, հաստատուն քայլեր կատարելը և մեկ այլ մասնագիտություն ընտրելը: Հասկացել է, որ ռազմի դաշտից հետո, իրեն նոր պայքար ու անպայման հաղթելու՝ ոտքի կանգնելու կամք է հարկավոր: Համեստ հպարտությամբ ասում է, որ Հայկ Նահապետի անունն է կրում և հուսահատվելու իրավունք չունի: Փոխվել է նաև մասնագիտական կողմնորոշումը. սկսել է խորանալ իրավաբանության մեջ, արդեն բարձրագույն կրթություն է ստանում:
«Եթե մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պատերազմները բացառված չեն՝ անկախ սեռից ու տարիքից՝ պարտավոր ենք բոլորս պատրաստ լինել պատերազմի: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր մարդ կարող է իրեն բացահայտել այն ժամանակ, երբ շփոթվում է, հայտնվում անելանելի վիճակում և պետք է ինչ-որ մեկին օգնի: Ինքս իմ մեջ բացահայտեցի, որ ընդհանրապես շփոթվող չեմ: Կարողանում եմ իրավիճակից արագ դուրս գալ այնպես՝ ինչպես պետք է: Եթե ես իմանայի, թե ինչ է սպասում ինձ ռազմի դաշտում՝ կկրկնեի նույնը…առանց մտածելու»,- ասում է Հայկը:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո, վիրավորում ստացած զինվորների մի մասին օրթեզավորելու նպատակով, ավելի քան մեկ տարի, Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունը հետևողական ջանքեր են գործադրում: Հայկն այդ ծրագրի բուժառուներից է: Նրա և հաջողություն արձանագրած տղաների անցած ճանապարհը ոգևորում է գործընկեր կազմակերպություններին: Եռամյա ծրագիրն ընթացքի մեջ է, տղաներին բնականոն կյանքի վերադարձնելու ջանքերն էլ՝ համառ:
Վիվա-ՄՏՍ-ից մանրամասնում են՝ Հայկը փորձում է խոսելու փոխարեն գործել ու կամք դրսևորել. ավելի մեծ արդյունք ստանալու համար, չի սահմանափակվում Տավուշից մայրաքաղաք մեկնալու և «Զինվորի տանը» ֆիզիոթերապիա անցնելու հնարավորությամբ: Այցելում է իր բնակավայրի մարզասրահ՝ վստահ լինելով, որ այդ հարցում ևս ունենալու է անհրաժեշտ աջակցութուն: Իրենց հայրենակցին այստեղ ընդունում են սիրով՝ ծառայության դիմաց գումար չակնկակելով: Նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունն էլ թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում «Զինվորի տանն» իրեն կցված մասնագետ-կինեզիստներից տեսազանգով խորհրդատվություն ստանալ: Իսկ ժամանակակից օրթեզն օգնում է ամուր և ճիշտ ֆիքսել ոտքի անատոմիական դիրքը, թեթևացնել վնասված հոդի, վերջույթների և ողնաշարի ծանրաբեռնվածությունը:
Անպայման հաջողելու՝ Հայկի լավատեսությունը հիմնավորված է. օրթեզի օգնությամբ, ժամանակ առ ժամանակ՝ երբեմն նաև առանց ձեռնափայտի է քայլում: Իր նպատակասլացությամբ արդարացնում է գործընկեր կազմակերպությունների և մասնագետների հույսերը: Դեռ չի մտածում ընտանիք կազմելու մասին. հաջողության է ձգտում նաև մասնագիտացման հարցում:
2021 թվականին մեկնարկած եռամյա ծրագրի համար, Վիվա-ՄՏՍ-ը գործընկեր՝ «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը տրամադրել է 120 մլն դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Ավելի քան յոթ տարի՝ անհատական օգնականի աջակցությունից օգտվող ընտանիքների կողքին
- Թիրախային աջակցությունը Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում
- Վիվա-ՄՏՍ-ի «+100 րոպե» և «+300 րոպե» ծառայություններն արդեն հասանելի են նաև «X» և «Y» հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին
- Վիվա-ՄՏՍ. օրթեզավորում՝ վիրավորումից հետո
- Վիվա-ՄՏՍ. Սահմանամերձ Տիգրանաշենում լուսավորության էներգախնայող համակարգ է գործարկվել
- Վիվա-ՄՏՍ. արդյունավետ լուծում՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան