Իտալիայի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել. զոհերի թվում կան բազմաթիվ երեխաներ
Իտալիայում Կալաբրիայի ափերի մոտ որոնումներ են ընթանում միգրանտներին տեղափոխող մոտորանավակի խորտակման հետևանքով զոհերի մարմինները հայտնաբերելու ուղղությամբ, գրում է «Euronews»-ը։
Ափը հսկում են իտալական ոստիկանության ուժեղացված ջոկատները։
Տարբեր հաշվարկներով՝ նավում եղել է 150-ից 250 ուղևոր։ Որոնողական աշխատանքների առաջին օրը փրկվել է 80 մարդ։ Հաստատվել է 59 մարդու մահը, որոնց թվում կան բազմաթիվ երեխաներ։ Կարմիր խաչի ներկայացուցիչների խոսքով՝ ափին մահացած են գտել ընտանիքների։
Գերբեռնված փայտե նավը փոթորկի ժամանակ բախվել է Իտալիայի ափերի մոտ գտնվող ժայռերին։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այն Թուրքիայից անօրինական միգրանտների էր տեղափոխում։ Ոստիկանությունից հայտնել են, որ մարդկանց թրաֆիքինգի գործով ձերբակալվել է փրկվածներից մեկը, որին ճանաչել են որպես նավարկության կազմակերպիչ։
Իրավապաշտպանների գնահատականներով ՝ 2014 թվականից Միջերկրական ծովում Եվրոպա հասնելու փորձի ժամանակ զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 20 հազար միգրանտ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին