Երևանում ազոտի երկօքսիդը 1.1 անգամ գերազանցում է թույլատրելի նորման
Հայաստանի երկու քաղաքներում՝ Արարատում և Հրազդանում, փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2022 թվականի դեկտեմբերին Արարատում փոշու խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 1.3 անգամ, Հրազդանում՝ 1.6 անգամ:
Երևանում էլ ազոտի երկօքսիդի պարունակությունը 1.1 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Մյուս բոլոր բնակավայրերում փոշին, ծծմբի երկօքսիդը, ազոտի երկօքսիդը եղել են նորմայի սահմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին